Թբիլիսիում տեղի է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Վրաստանի ու Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբների պետեր Վլադիմիր Չաչիբայայի ու Հուլուսի Աքարի հանդիպումը։
Հայտնում է Haqqin.az-ը։ Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի միջև ռազմական համագործակցության հեռանկարները, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, տարածաշրջանի տնտեսական նախագծերը և այլն։
Կողմերը քննարկել են նաև Արցախյան հակամարտության կարգավորման հարցը, ինչպես նաև Թուրքիայի ու աշխարհի քաղաքական հարցերը։ Հանդիպումն ավարտվել է համագործակցության մասին համատեղ արձանագրության ստորագրմամբ։