Tuesday, 28 07 2026
Պատմական նվազագույն ջրառ Սևանա լճից
16:30
Ճապոնիայում երկրաշարժից հետո ավելի քան 60 հետցնցում է գրանցվել. կան տասնյակ անհետ կորածներ
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Պուշկինի թունելի վերականգնման, Դիլիջանի նոր թունելի կառուցման հարցերը
16:10
Մյանմայում հավանություն են տվել մահապատժի կիրառմանն առցանց խարդախության մեջ ներգրավվածների նկատմամբ
Խիստ վերսհսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ. Սանիտարական գրքույկը կլինի պարտադիր
15:50
Իրաքի վարչապետը մեկնել է Անկարա՝ Թուրքիայի ղեկավարության հետ բանակցություններ անցկացնելու նպատակով
ՀՀ ՏԿԵ նախարարը ծանոթացել է Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների ամբողջական խմբաքանակին
ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե՝ հրադադարի երկրորդ փուլի իրականացման շուրջ բանակցությունները վերսկսելու
Արտաքին հետախուզական ծառայությունը կներգրավվի ռազմական նշանակության արտադրանքի լիցենզավորման գործընթացներում
15:10
Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. փլատակներում մարդիկ կան
ԱՄՆ-ը և Վրաստանը համաձայնության չեն եկել․ Վաշինգտոնը հիշեցնում է խոսքի ազատության կարևորությունը
Ադրբեջանը վավերացրել է Ուկրաինայի հետ քաղաքացիական և առևտրային գործերով իրավական օգնության մասին պայմանագիրը
ՄԻՊ ներկայացուցիչները մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժինների ՁՊՎ-ներ ու դատարանների խցեր
14:30
Մոսկվա է ժամանել Հարավաֆրիկյան Հանրապետության պատվիրակությունը՝ ռազմական համագործակցության քննարկման  համար
Իրենց դիպլոմներն են ստացել Ռուս-Հայկական համալսարանի շրջանավարտները
14:10
Պենտագոնը սկսել է վերանայել Եվրոպայում գտնվող ամերիկյան զորակազմի հարցը
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 34 անշարժ գույք
ՌԴ ԱԳ փոխնախարարն Ասիայում ՆԱՏՕ-ի նմանօրինակի ստեղծման կոչերն անհեռանկարային է անվանել
Արարատի մարզի որոշ հասցեներում գազանջատում է
13:30
Ավստրիան քննարկում է պարտադիր զինծառայության ժամկետը երկարացնելու հնարավորությունը
Նոր խաղահրապարակ՝ Էրեբունի վարչական շրջանում
13:10
Ալիևն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Բացահայտվել է 600 մլն դրամի չհայտարարված շրջանառություն
12:50
Հզոր երկրաշարժ՝ Ճապոնիայի Կյուսյու տարածաշրջանում
Մեկնարկել են զինվորական երդման արարողությունները, նորակոչիկներին հատկացվում է երկօրյա արձակուրդ․ Պապիկյան
12:30
Սի Ծինփինը Սլովակիային կոչ է արել կառուցողական դեր կատարել Չինաստան-ԵՄ հարաբերություններում
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքան արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը
12:10
Ֆրանսիայում անտառային հրդեհներն ամենաուժգինն են երկրորդ համաշխարհայինից ի վեր
Պուտինը Հայաստանի ընդդիմությանը «հանձնարարեց» հանրաքվե նախաձեռնել
11:50
Ֆինլանդիան փակել է օդային և ծովային տարածքի մի մասը՝ ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով

Բանկերը հիմար չեն. համակարգում այնքան փող կա, իսկ ուզող կա՞․ Բանկերի միության նախագահ

Ինչպես հայտնի է, SWIFT միջազգային վճարահաշվարկային համակարգը դադարեցրել է ռուսական երկու խոշոր՝ «Ռուսական ազգային կոմերցիոն բանկ»-ի և «Տեմպբանկ»-ի հետ համագործակցությունը: SWIFT-ն այդ քայլին գնացել է ՌԴ նկատմամբ օգոստոսի սկզբին ԱՄՆ սահմանած նոր պատժամիջոցների շրջանակներում: Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանն էլ մեզ հետ զրույցում հավելեց, որ այդ քայլի պատճառն ամենայն հավանականությամբ այն է, որ այդ երկու բանկերը աշխատում էին Ղրիմում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը 2014թ. սկսեց ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ սահմանել հենց Ուկրաինայի նկատմամբ գործած ագրեսիայի և Ղրիմի բռնակցման արդյունքում: Իսկ ինչ վերաբերում է SWIFT-ին, Ս. Ճզմաչյանի խոսքով՝ վճարահաշվարկային այդ համակարգը հիմնականում անհրաժեշտ է արտահանման-ներմուծման գործարքներին ֆինանսական և փոխանցումային լուծումներ տալու համար:

«Այսօր Հայաստանում չկա այնպիսի բանկ, որ առանց SWIFT-ի աշխատի, միջազգային ոլորտում նույնպես չգիտեմ որևէ բանկ, որն առանց այդ համակարգի աշխատի: Ինչ վերաբերում է ՌԴ այդ բանկերին, ես պարզեցի, որ ոչ թե SWIFT-ն է նրանց զրկել համակարգից, այլ միջնորդ կառույցներ կան, որոնք աշխատում են բանկի ու SWIFT-ի միջև: Շատ դժվար է լինելու այդ բանկերի համար՝ առանց SWIFT-ի կարո՞ղ են նրանք գործել: Կարող են, բայց մեծ դժվարությամբ ու շատ թանկ ճանապարհով: Բացի այդ, ցանկացած բանկ կամ տնտեսվարող կցանկանա SWIFT ունեցող բանկի հետ համագործակցել: Ռուսական այդ բանկերն իրենք հավանաբար կփորձեն միջնորդ կառույցների մեջ այնպիսիք գտնել, որոնց հետ կաշխատեն: Ինչ վերաբերում է ՀՀ-ում գործող ռուսական բանկերին, ապա նրանք որևէ խնդիր չունեն, մեր պետությունը ՌԴ-ի ու Արևմուտքի հետ այնպիսի կոմպլեմենտար քաղաքականություն է վարում, որ բանկային համակարգին սպառնացող որևէ նման վտանգ չկա»,- ասում է Ս. Ճզմաչյանը:

Ս. Ճզմաչյանի հետ մեր զրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ:

– Պարոն Ճզմաչյան, իսկ ռուսական այդ երկու բանկերը Հայաստանում ունե՞ն գործընկեր բանկեր:

– Ոչ, ես տեղյակ չեմ, քիչ է հավանական: Այնպես չէ, որ այստեղից միլիարդավոր դոլարների ապրանք է գնում Ղրիմ և Ղրիմից ետ գալիս: Եթե անգամ համագործակցեն էլ, այսուհետ կարող են փոխել գործընկեր բանկին: Իսկ Հայաստանում ռուսական ընդամենը մեկ բանկ կա՝ ՎՏԲ-ն, «Գազպրոմբանկի» դուստր բանկը՝ «Առեքսիմբանկը», այլևս չկա: Իսկ ՎՏԲ-ն էլ այնքան ուժեղ, այնքան հզոր կառույց է, որ եթե հանկարծ նման խնդիրների առաջ կանգնի, լուծումներ կգտնի: Բացի այդ, ես չեմ կարծում, որ SWIFT-ը ռիսկ կունենա իր համակարգը փակելու ռուսաստանյան բոլոր բանկերի առջև:

– Մի քանի տարի առաջ երբ ԱՄՆ-ը նոր էր սկսել պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի նկատմամբ, Մեծ Բրիտանիան SWIFT-ին կոչ արեց ընդհանրապես համակարգը փակել ռուսաստանյան բանկերի նկատմամբ, բայց դա այն ժամանակ շարունակություն չունեցավ: Միգուցե հիմա արդեն դա կանեն, և այդ երկու բանկերը դեռ սկի՞զբն են:

– Չի լինելու նման բան, ես էլ հիշեցնեմ, որ վերջերս ռուսաստանյան խոշոր բանկերից մեկ-երկուսի ղեկավարները շատ խիստ արտահայտվեցին, որ SWIFT-ը ռուսական բոլոր բանկերի նկատմամբ փակելը նման է պատերազմ հայտարարելուն, և այդ դեպքում մենք էլ հակահարված կտանք:

– Բայց դա կարող է ընդամենը  խուճապահար հայտարարություն լինել:

– Ոչ, որովհետև շատ վատ բաներ կարող են սպասվել: Ես նաև գիտեմ, որ տարիներ առաջ ամենալուրջ ձևով և ամենաբարձր մակարդակով այնտեղ խոսակցություն գնաց, որ ստեղծվի իրենց վճարահաշվարկային համակարգը, բայց դա կլինի աշխարհի բաժանումը: Չի բացառվում, որ ԵԱՏՄ-ն ընդլայնվի, և այդ դեպքում նրանց համակարգն էլ իրենց երկրներում կաշխատի, ու խառնաշփոթ է լինելու: Բայց Հայաստանը կաշխատի երկու համակարգով:

– ՌԴ-ի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները բացասական ազդեցություն թողեցին նաև ՀՀ տնտեսության վրա: Չե՞ք կարծում, որ այդպիսով ՀՀ տնտեսությունն էլ ավելի վատ վիճակում կհայտնվի, քանի որ սերտորեն կապված է ՌԴ-ի հետ:

– Իսկ որտե՞ղ կգտնեք մի այդպիսի մեծ շուկա, որտեղ կկարողանանք մեր ոչ այնքան բարձր որակի արտադրանքը վաճառել: Բացառապես՝ ՌԴ-ում:

– Բայց դա էլ որակի մրցակցություն կամ արտադրության բարձր մակարդակ ապահովելու ձգտում չի առաջացնում:

– Երբ ՌԴ-ն արգելեց ներկրել Թուրքիայի ապրանքները, ՀՀ-ում լոլիկի արտահանումը մի քիչ ավելացավ, բայց մենք արտահանելու ավելի մեծ ծավալ չունեցանք: Նույնը վերաբերում է նաև ծիրանին ու այլ ապրանքների: Ի վերջո, մենք գյուղատնտեսական երկիր ենք, և դա վատ չէ: Շատ ավելի լավ կլինի, եթե մենք զարգացած գյուղատնտեսություն ունենանք և այդպես ապրենք: Իհարկե, ես դեմ չեմ, որ «Նաիրիտը» բացվի, բայց դա քիչ հավանական է ու շատ դժվար է:

– Դուք կարևորում եք զարգացած գյուղատնտեսություն ունենալը, բայց մեր գյուղացիական տնտեսությունները կամ ֆերմերները դժգոհում են, որ չեն կարողանում ընդլայնել իրենց ծավալները ֆինանսական միջոցների անհասանելի, թանկ լինելու պատճառով: Դժգոհում են, որ բանկերի կամ այլ կազմակերպությունների տված վարկերը շատ բարձր տոկոս ունեն:

– Թե՛ նախորդ, թե՛ գործող կառավարությունները գյուղատնտեսության վարկավորումը սուբսիդավորելու հարցում բավականին քայլեր կատարեցին: Եվ վարկերի 13-14 տոկոսադրույքները 5-6 նիշով իջան: Ավելին իջեցնել առայժմ չենք կարող, քանի որ մեր տնտեսությունը դեռ թույլ է: Շատ հեշտ է բանկերին քարկոծելը, պատմականորեն է այդպես եղել: Մենք՝ բանկիրներս, սովոր ենք, որ վերջում մեզ են մեղադրում: Բայց որևէ մեկը չի ասում, որ բանկերն էլ մեծ ճիգեր են գործադրում, նրանք հիմար չեն, որ փողերը պահեն ու տնտեսությունը չվարկավորեն: Հակառակը՝ կտան: Այսօր բանկային համակարգում այնքան փող կա: Իսկ ուզող կա՞:

– Ի դեպ, երբ օտարերկրյա ներդրումներ ներգրավելու մասին խոսակցություն է լինում, հակադիր կարծիքն էլ է հնչում, որ Հայաստանում կա փող, բանկերում փող կա, բայց ներդնելու համար համապատասխան պայմաններ չկան:

– Այո, այդպես է: Բայց աստիճանաբար դա էլ կշարժվի, համոզված եղեք: ԿԲ-ն 2014թ. դեկտեմբերի 25-ին համապատասխան որոշում ընդունեց, և երկու տարվա ընթացքում բանկերի մինիմալ կապիտալն ավելացավ վեց անգամ: Եվ բավականին գումարներ եկան Հայաստան: Եվ եթե նախկինում բանկերի ընդհանուր կապիտալը 488 մլրդ դրամ էր, ապա այսօր 671 մլրդ է: Ժողովուրդը սկսել է բանկերին վստահել, բանկերում մեծ ծավալի ավանդ կա: Իսկ բանկերն էլ հո գլխակորույս չեն վարկավորելու, երկու-երեք տարի առաջ բարձր տոկոսադրույքներով ավանդներ, արտասահմանից գումարներ են ներգրավել և միանգամից չեն կարող վարկերի տոկոսներն իջեցնել: Ասում են, սպառողական վարկերը բարձր են, բայց դրանք պետք է բարձր լինեն, քանի որ բարձր ռիսկայնություն ունեն: Իսկ արտադրության, գյուղատնտեսության ոլորտներում 8-9 տոկոսանոց վարկեր են տալիս: Դա շատ լավ առաջընթաց է:

– 2016թ. բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը մեծ չափով մասնակցել են նաև բանկերը՝ 100 մլրդ դրամից ավելի պետական պարտատոմսեր գնելով, այն էլ՝ բավականին բարձր տոկոսադրույքով: Մինչդեռ համապատասխան պայմանների դեպքում այդ գումարը կարող էր տնտեսության մեջ ներդրվել:

– Բարձր տոկոսադրույքը ո՞րն է, պետությունն այդքանով է թողարկում: Բայց պետությունն էլ պիտի՞ պետական պարտքը սպասարկի, թե՞ բանկրոտ լինենք: Բացի այդ, բանկերի մոտ լրացուցիչ գումար է առաջացել նախ այդ կապիտալի ավելացման արդյունքում, նաև այն պատճառով, որ չեն կարողացել գումարները հնարավորինս քիչ ռիսկայնությամբ տեղաբաշխել:

– Բայց կարծիք կա, որ այս դեպքում բանկերին պետության հաշվին շահույթ ստանալու առաջնահերթություն է տրվում: Չէ՞ որ բանկերի սեփականատերերը պատահական մարդիկ չեն:

– Տպավորությունն այլ բան է, բայց բանկն էլ ուղիներ է փնտրում, թե որտեղից ավելի շատ եկամուտ ստանա: Բանկը տեսնում է, որ մեր տնտեսությունը դեռ սահմանափակ է ներդրումների համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում