Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

ՌԴ-ԱՄՆ լարվածության պատճառով Վաշինգտոնը կարող է սկսել ԼՂ կարգավորմամբ զբաղվել ինքնուրույն քայլերով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի  նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։

– Պարոն Գրիգորյան,  Նյու Յորքում սեպտեմբերին կայանալու է Մամեդյարով-Նալբանդյան հանդիպումը, ի՞նչ կարող ենք ակնկալել։ Նշվում է նաև, որ առաջիկայում ավելի բարձր մակարդակով հանդիպում  է հնարավոր, բայց արդյոք ռուս-ամերիկյան հարաբերությունների հերթական լարված փուլը նաև Ղարաբաղյան հարցում բացասական անդրադարձ չի՞ ունենա։

Հարցը պետք է մի քանի հարթության մեջ դիտարկենք։ Նախ՝ տարածաշրջանային առանձնահատկությունները՝ Ադրբեջանն ինչ-որ բան ուզո՞ւմ է, ուզո՞ւմ է, որ այդ հանդիպումը դրական արդյունք ապահովի։ Եթե այո, ապա պետք է քիչ կրակի, չլարի իրավիճակը սահմանին։ Նախատեսված հանդիպումը իմաստ կունենա, եթե առաջիկա շաբաթների ընթացքում Ադրբեջանն արհեստականորեն չլարի իրավիճակը։ Հակառակ դեպքում ես այդ հանդիպման իմաստը չեմ տեսնում. եթե շարունակեն կրակել, դիվերսիաներ անել, ապա այդ հանդիպումը որևէ իմաստ չի ունենա։  Ուրեմն նախևառաջ կարևոր է, թե ինչպես է Ադրբեջանն իրեն պահելու առաջիկա շաբաթների ընթացքում։

Երկրորդ՝ ակնհայտ է, որ լուրջ համաշխարհային փոփոխություններ են լինում։ Թրամփը սկսեց ուրվագծել Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը, վերջինս ավելի համարձակ նախագահ է, ունակ է կտրուկ քայլերի, և դա անկասկած անդրադարձ կունենա նաև մեր տարածաշրջանի վրա։ ԱՄՆ փոխնախագահը մի քանի օր առաջ Վրաստանում մասնակցեց ՆԱՏՕ-ի զորավարժություններին, այստեղից մենք տեսնում ենք, որ Թրամփի վարչակարգի համար Կովկասը կարևոր է,  և նա Արևելյան Եվրոպայով լուրջ կզբաղվի։ Այդ բաղադրիչը չես կարող հաշվի չառնել. այո, պետք է գնանք հանդիպենք, բայց այս գործընթացները չենք կարող անտեսել, չենք կարող անտեսել, որ Միացյալ Նահանգները գալիս է  տարածաշրջան։

Երրորդ կարևոր բաղադրիչն, այո՛, ռուս-ամերիկյան հարաբերությունների լարվածությունն է։ Ակնհայտ է, որ այդ լարվածությունն ի վերջո կարող է բերել նրան, որ Մինսկի խումբը ԱՄՆ-ի համար դառնա ոչ կարևոր, և Միացյալ Նահանգները Ղարաբաղի հարցով զբաղվի ավելի ինքնուրույն նախաձեռնություններով։ Մի օրինակ բերեմ՝ Միացյալ Նահանգները Ուկրաինայում նշանակեց հատուկ լիազորություններով դեսպան։ Դա ի՞նչ է նշանակում, Թրամփը  Ուկրաինան դիտում է որպես կարևոր երկիր։ Ղարաբաղի հարցում էլ պետք է սպասենք Միացյալ Նահանգների ակցենտների փոփոխության։ Մենք պետք է պատրաստ լինենք, որ Մինսկի խմբի ձևաչափը մի փոքր կփոխվի՝ ամերիկացիների առավել ակտիվության տեսքով։

– Կարծում եք՝ սպասվող հանդիպումների ժամանակ օրակարգ ձևավորել կհաջողվի՞։  Տպավորություն է, որ դրանք  պարզապես անարդյունավետ և անհետևանք հանդիպումներ են, և խնդիրը միայն Հայաստանի ու Ադրբեջանի մեջ չէ, գերտերություններին էլ ձեռք չի տալիս փոփոխություն ու քայլ առաջ անել Ղարաբաղյան հարցում։

Ես չեմ կարծում, որ Հյուսիսային Կորեայի, Սիրիայի ու Ուկրաինայի ֆոնի վրա գերտերությունների համար Ղարաբաղյան հարցը կարևոր է։ Անպես չէ, որ Հայաստանից ու Ադրբեջանից շատ բան կախված չէ, ճիշտն ասած՝ չեմ հավատում, որ ադրբեջանցիները կոնստրուկտիվ կլինեն։ Այո՛, լավ է, որ հանդիպում լինելու է։ Մենք չենք կարող ի սկզբանե մերժել հանդիպումները։ Աշխարհին պետք է ցույց տաս, որ պատրաստ ես գնալ բանակցությունների, բայց ես չեմ սպասում, որ օրակարգ կձևավորվի, և ադրբեջանցիներն այդ օրակարգի շուրջ կսկսեն խոսել։ Միևնույն ժամանակ չեմ կարծում, թե Ադրբեջանը հենց այնպես է գնում, գնում է իր օրակարգը մեզ փաթաթելու ցանկությամբ։ Այդ օրակարգը հետևյալն է՝ ճշտել, թե երբ ենք ազատելու տարածքները։ Գալու են ու այդ հարցը բարձրացնեն։ Բայց դա էլ է օրակարգ, չենք կարող ասել՝ առանց օրակարգի է։ Չեմ կարծում, որ քննարկում ու բանակցություն կստացվի, ես նման հնարավորություն չեմ տեսնում։

Ինչպես արդեն նշեցի՝ գերտերությունների համար այսօր առաջին պլանում Հյուսիսային Կորեան է, Սիրիան ու Ուկրաինան, Ղարաբաղով լուրջ չեն զբաղվելու։ Ինչ-որ պահից միգուցե ավելի ակտիվ զբաղվեն, այն պահից, որ ակտիվանան՝ ես կարող եմ  նույնիսկ սպասել, որ Միացյալ Նահանգներն այդ ժամանակ ճնշում կգործադրի Ադրբեջանի վրա, բայց դա մի փոքր ապագայի հարց է։ Այսօր ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ Միացյալ Նահանգների օրակարգում է առաջ բրթել խաղը կամ Ադրբեջանին ստիպել կոնստրուկտիվ լինել։ Այո՛, Միացյալ Նահանգները գալիս է տարածաշրջան, բայց Ղարաբաղն առաջին պլանում չէ։

– Ըստ ձեզ՝ Ադրբեջանի օրակարգում միայն այդ 7 շրջաննե՞րն են, թե՞ նրանց հռետորաբանությունն ավելին է՝ Ղարաբաղ, ընդհուպ նաև Երևան։

– Բոլորին է հայտնի Ադրբեջանի ստրատեգիկ պլանը՝ մաքրել Ղարաբաղը հայերից, այստեղ քննարկման դաշտը ես չեմ տեսնում։ Եթե կան Հայաստանում փորձագետներ, որ այլ բան են տեսնում, պատրաստ եմ հանդիպել, բանավիճել։ Հնարք է  հետևյալ ձևակերպումը՝ ազատեք այդ շրջանները, հետո կխոսենք Ղարաբաղի մասին։ Եթե կան միամիտներ, ովքեր հավատում են, իրոք պատրաստ եմ քննարկել։ Բայց ակնհայտ է, որ ուղղակի պատրվակ է, անլուրջ է։ Մինչև իրենք չհրաժարվեն այդ օրակագից՝ անիմաստ քննարկումներ են տարվելու։ Եթե պատրաստ են սկսել բնակցություններ առանց նախապայմանների՝ նոր կարող ենք խոսել օրակարգի մասին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում