Monday, 27 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

Սերժ Սարգսյանը գնդակը տեղափոխեց ու մեկնում է Իրան

Այսօր Սերժ Սարգսյանն ընդհատում է արձակուրդը, որպեսզի մեկնի Իրան և մասնակցի Իրանի նախագահի պաշտոնում Հասան Ռոհանիի վերընտրությունից հետո նրա երկրորդ պաշտոնամուտի արարողությանը: Այն, որ Սերժ Սարգսյանն ընդհատում է արձակուրդն այդ այցի համար, արդեն իսկ որոշակի ժեստ է իրանական կողմին: Բայց հայ-իրանական հարաբերությունը, անշուշտ, վաղուց է դուրս ժեստերի մակարդակից և ունի շատ կոնկրետ և առարկայական խոսակցության կարիք: Այդ իմաստով, Սերժ Սարգսյանի՝ Իրան այցից առաջ հարց տանք, թե ի՞նչ է փոխվել հայ-իրանական հարաբերություններում նախորդ տարվա դեկտեմբերից հետո, երբ Հայաստան էր այցելել Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

Արդյո՞ք Ռոհանիի այցից հետո հայ-իրանական հարաբերությունը ստացել է առավել դինամիկ բնույթ, ստացել է առավել կոնկրետություն: Բանն այն է, որ Իրանի նախագահի Հայաստան այցը տեղի էր ունենում գրեթե չորս տարի բարձր մակարդակով փոխադարձ այցերի բացակայության պայմաններում, ինչն ուղղակի նոնսենս է երկու հարևան այնպիսի երկրների համար, որոնք ունեն ռազմա-քաղաքական և տնտեսական էապես համատեղ շահեր: Բայց դրա հետ մեկտեղ պարբերաբար խոսվում էր, որ ուր որ է տեղի կունենա Իրանի նախագահի այց, որ այն պատրաստվում է: Դա վկայում էր, որ իրանական կողմն ունի Հայաստանի հետ բարձր մակարդալով շփման ցանկություն, բայց չի ցանկանում, որպեսզի դա լինի շփում լոկ արարողակարգի համար, այլ ունենա լեցուն բովանդակություն: Եվ այն, որ նախորդ տարի դեկտեմբերին Իրանի նախագահի Հայաստան այցը, այդուհանդերձ, տեղի ունեցավ, հուշում է, որ եղել են կոնկրետ պայմանավորվածության հեռանկարներ, և Ռոհանին ժամանել է: Իսկ նրա մեկնելուց հետո անցել է ավելի քան կես տարի, ու հարց է առաջանում, թե ի՞նչ փոփոխություններ կան հայ-իրանական հարաբերություններում: Խնդիրը տվյալ պարագայում այն է, որ էական փոփոխություն կարող է դիտվել այն զարգացումը, որը բացի երկկողմ միտվածությունից, ակնհայտորեն կունենա նաև տարածաշրջանային և միջազգային նշանակություն:

Եվ այս առումով, իհարկե, հատկանշական է դառնում այն, որ Իրան այցից առաջ, իրանական մամուլին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը սկզբունքորեն դեմ չէ իր տարածքով Իրան-Եվրոպա նոր գազամուղի անցկացմանը: Երևանն այդպիսով առաջին անգամ բարձրաձայնում է այդ մասին: Ինչ կխոսեն այդ մասին Հայաստանի և Իրանի նախագահներն այսօր Թեհրանում, և կխոսե՞ն արդյոք ընդհանրապես, իհարկե պարզ չէ: Սակայն Հայաստանը նվազագույն մի քայլ կատարել է, տալով իր սկզբունքային համաձայնությունը, անգամ, եթե դա դեռևս ընդամենը խոսք է: Վերջին հաշվով խոսքը քաղաքականության գործիք է, և տվյալ դեպքում, փաստորեն, Հայաստանը կիրառել է Իրան-Եվրոպա գազամուղի հեռանկարի ուղղությամբ իր գործիքներից մեկը: Գնդակն այսպես ասած գտնվում է Իրանի, Վրաստանի ու Եվրոպայի դաշտում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում