Monday, 27 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

Տխուր վիճակագրություն ՊՊԾ գնդի իրավիճակի հանգուցալուծումից մեկ տարի անց

Հայաստանի պաշտոնական վիճակագրությունը հրապարակել է մշտական բնակչության թվի կիսամյակային տվյալը, որից պարզ է դառնում, որ հունվարի համեմատ Հայաստանի մշտական բնակչության թիվը նվազել է 6.200-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 15.200-ով: Այդպիսով՝ մեկ տարվա կտրվածքով Հայաստանի մշտական բնակչության թիվը նվազել է 15.200-ով: Իսկ այն, որ մշտական բնակչության թիվը վաղուց արդեն իջել է հոգեբանական 3 միլիոնի շեմից և այժմ կազմում է 2 միլիոն 979.900 մարդ, արդեն նորություն չէ: Խնդիրը այն է, թե որքան է իջնելու թիվը 3 միլիոնից ներքև:

Այդ իրավիճակը հետաքրքիր է մեկ այլ՝ տնտեսական աճի թվի համեմատ: Արդեն մի քանի շաբաթ կառավարությունը հանրությանը ներկայացնում է տնտեսական աճի ցուցանիշներ՝ ավելի քան 6 տոկոս տնտեսության ակտիվությունն է աճել, արտահանումն է աճել, արդյունաբերությունն է աճել: Ստացվում է շատ հետաքրքիր մի պատկեր՝ տնտեսությունը աճում է բավականին ճոխ թվերով, թեկուզ համեմատության մեջ, բայց աճում է նաև արտագաղթը:

Թվում է, թե նոր կառավարության գործունեության 1 տարվա ընթացքում, հաշվի առնելով նաև Կարեն Կարապետյանին վերագրվող գրեթե 80 տոկոս ընտրական վարկանիշը, պետք է նվազագույնը կատարված լիներ գոնե մի բան՝ կանգներ արտագաղթը: Համենայնդեպս, ստացվում է խիստ անտրամաբանական մի պատկեր՝ ուրեմն գործող վարչապետը ունի 80 տոկոսից ավելի ընտրական վարկանիշ, գործող իշխանությունը՝ ի դեմս իշխող կուսակցության, ստանում է խորհրդարանում բացարձակ մեծամասնությունը, տնտեսությունն աճում է տեղ-տեղ նույնիսկ ոլորտային կրկնակի ցուցանիշներով, բայց մարդիկ շարունակում են հեռանալ Հայաստանից:

Ի՞նչ բացատրություն կարող է լինել այդ ամենին: Բացատրությունը կարող է լինել այն, որ իրականում այն թվերը, որոնք ներկայացվում են վարկանիշի, ընտրական արդյունքի, տնտեսական ցուցանիշների տեսքով, բացարձակապես համոզիչ չեն հանրության համար, և մարդիկ իրական կյանքում բացարձակապես չեն նկատում դրանց էֆեկտը, եթե անգամ այդպիսի թվեր գոյություն ունեն:

Բանն այն է, որ հանրությունն այդ առումով չափազանց զգայուն է, և անգամ փոքր-ինչ փոփոխությունը կարող է առաջ բերել հանրային վարքագծի էական փոփոխություն: Իսկ դա չկա, մարդիկ շարունակում են արտագաղթել «կայուն» տեմպով: Բացատրությունը, թե տնտեսական փոփոխությունները, ցուցանիշների աճը հանրությունը իր վրա չի կարող արագ զգալ, դրա համար ժամանակ է պետք՝ իրականում այդքան էլ չի դիմանում քննադատության:

Բանն այն է, որ գոնե այնպիսի էֆեկտ, որը թույլ կտար գոնե «դրական սպասումների» ներկայիս ժամանակաշրջանում տեսնել արտագաղթի «սառեցում», պետք է զգացվի շատ արագ: Որովետև եթե խոսքը լինի ավելի մեծ էֆեկտի մասին, ապա դրա դրսևորումներն էլ պետք է լինեն ավելի մեծ ցուցիչներով, քան լոկ արտագաղթի կասեցումը կամ սառեցումը: Դա նվազագույն էֆեկտի ցուցիչն է, ինչը նշանակում է, որ այն չկա: Ո՞վ է պատասխանատու դրա բացակայության համար:

Այստեղ իրավիճակն առավել քան տարօրինակ է՝ առավել ևս, եթե Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ գոհ է կառավարության գործունեության ընթացքից: Այս հայտարարությունն առնվազն տարօրինակ է, եթե միայն Սերժ Սարգսյանի գոհունակությունը պայմանավորված չէ նրանով, որ ինչքան վատ լինի վիճակը, այնքան լավ կլինի իրավիճակը 2018-ի ապրիլին Կարեն Կարապետյանին հեռացնելու հարցում: Միայն այդ դեպքում Սերժ Սարգսյանի գոհ լինելը կարող է ունենալ որևէ տրամաբանություն: Որովհետև, խոշոր հաշվով, ներկայիս վիճակագրությունն ունի մեկ այլ առանձնահատուկ ֆոն, ոչ, այսպես ասած՝ օֆիցիալ ֆոն:

Շատ խորհրդանշական է, որ Հայաստանի բնակչության վիճակագրությունը ներկայացվում է հուլիսի 31-ին՝ ուղիղ մեկ տարի անց այն օրվանից, երբ Երևանում հանգուցալուծվեց ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված չափազանց դրամատիկ և վտանգավոր, նաև ողբերգական իրավիճակը: Իրավիճակ, որը ուղղակի Հայաստանի «ռենտգենն» էր ապրիլյան պատերազմի հետ միասին, դրանից երեք ամիս անց:

Եվ ինչպես դրանից երեք ամիս անց Հայաստանում իրավիճակը, մեղմ ասած, չփոխվեց այնքան, որ չլիներ նման ծայրահեղ լարված զարգացումների հիմք, նույնպես էլ այդ սուր և ծայրահեղ զարգացումներից մեկ տարի անց փաստորեն իրավիճակը չի փոխվել այնքան, որ երևա այդօրինակ զարգացումները բացառող հիմք: Դա է ամենամտահոգիչը, որ արտացոլված է հրապարակված վիճակագրության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում