Sunday, 26 07 2026
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

Երկրորդ անվստահությունը կառավարությանը

Իշխանության համակարգում սկսվել է բավականին ուշագրավ մի գործընթաց այն բանից հետո, երբ խորհրդարանում հաստատվեց կառավարության ծրագիրը: Դրանից հետո սկսվել է կառավարության անվստահության շքերթ: Համենայնդեպս, իշխանության համակարգում հնչում է անվստահության արդեն երկրորդ հռչակագիրը, իհարկե՝ ոչ ուղղակի, սակայն խիստ թափանցիկ տողատակով:

Երեկ հայտարարություն է արել ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ ասելով, որ Հայաստանում, մեղմ ասած, կա ժողովրդագրական ճգնաժամ, և աղետից խուսափելու համար պետք է բոլոր ջանքերը ուղղվեն այն հանգուցալուծելուն: Ֆարմանյանի հայտարարություններում առանցքային է այն, որ նա առաջարկում է կառավարության գործունեության արդյունավետությունը չափել ոչ թե տնտեսական աճի ցուցանիշներով, այլ ժողովրդագրական միտումներով: Այսինքն՝ ՀՀԿ-ական պատգամավորը գործնականում առաջարկում է մի կողմ դնել կառավարության հաստատված ծրագիրը, քանի որ Հայաստանի գլխավոր խնդիրը ժողովրդագրական խնդիրն է: Անվիճելի է:

Այստեղ ուշագրավը տողատակերն են: Այսինքն՝ ստացվում է, որ Ֆարմանյանի գնահատմամբ՝ խորհրդարանում մեծամասնության հաստատած կառավարության ծրագիրը չի արտացոլում Հայաստանի գլխավոր խնդիրը: Ինչ է դա, եթե ոչ՝ անվստահություն կառավարությանն ու ծրագիրն:

Անվստահության առաջին ակտը, դրանից առաջ, ոստիկանապետ Վովա Գասպարյանի հայտարարությունն էր ոստիկանության կոլեգիայի նիստում՝ մեկ շաբաթ առաջ: Ոստիկանապետը հայտարարեց, որ եթե ժողովրդի խնդիրները չեն լուծվում, ապա մարդիկ վաղ թե ուշ ակտիվորեն արտահայտում են իրենց բողոքը: Եվ ուշադրություն՝ Գասպարյանը ոչ թե կոչ է անում զգոն լինել բողոքներից անակնկալի չգալու համար, այլ ոստիկաններին կոչ է անում զբաղվել բնակչության սոցիալական խնդիրներով: Ի՞նչ է դա, եթե ոչ՝ անվստահություն կառավարությանը: Այսինքն, ոստիկանապետը դրանով ակնարկում է, որ չկա սոցիալական խնդիրներով զբաղվող կառավարություն, որի գործառույթն է դա, և ստիպված պետք է զբաղվի ոստիկանությունը: Այլ բան, քան անվստահություն կառավարությանը, դժվար է որակել:

Այդպիսով, անցնող մեկ շաբաթների ընթացքում իշխանության համակարգի երկու կետերից կառավարությանը հասցեագրվել են անվստահության բավական կոնկրետ մեսիջներ ու ազդակներ: Այդ կետերը ներկայումս զգալիորեն տարբեր են և դեռ երկուսը, բայց՝ մեկ շաբաթվա ընթացքում: Ինչպիսի՞ն կլինի հետագա դինամիկան, և արդյո՞ք այդ կետերը շքերթի վերջում կմիանան միմյանց, թե՞ նրանք արդեն իսկ միմյանց միացած են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում