Facebook սոցցանցի օգտատերերից մեկն իր անձնական էջում տեղադրել է Ախուրյան գետի սոսկալի աղտոտվածության մասին վկայող տեսագրություն:
«Այստեղ եղել էի մոտ երկու տարի առաջ, այն ժամանակ դեռ այսքան աղետալի չէր վիճակը, սա այն հատվածն է, որտեղ Գյումրի գետակը թափվում է Ախուրյան գետը (Արփա չայ): Եվ այս ամենի մեղավորը մարդանման խոզերն են, որոնք չեն մտածում իրենց երեխաների ապագայի մասին: Սա մի օր վերադառնալու է իրենց սեղաններին սննդի տեսքով: … Պատկերացնու՞մ եք ինչ ծավալի աղբ է նետված այս գետակի մեջ: Ու սա միայն այն հատվածն է որը, մնացել է գետակի երեսին: Բա որքա՞ն է հիմա կուտակված հատակին և ինչքանն է լցվել Ախուրյան գետը, մտածելն անգամ վախենալու է»,-գրում է օգտատերը։







































