Sunday, 26 07 2026
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

Մսխված «Ժառանգության» համեստ «կտակը

Անկեղծ ասած` հումանիստական նկատառումներից ելնելով որոշել էինք չանդրադառնալ «Ժառանգության» մշուշոտ հեռանկարին` ընկածին չհարվածելու մղումով: Սակայն անդրադարձի առիթը ստեղծեց հենց ինքը` Րաֆֆի Հովհաննիսյանը` հետընտրական առաջին հարցազրույցում հանդես գալով ոչ ադեկվատ գնահատականներով, առաջարկելով մշուշոտ լուծումներ:

Երբ քաղաքական գործիչն իր թիմի անհաջողությունները պայմանավորում է բացառապես ընտրակեղծարարությամբ և համառորեն շրջանցում է այն հարցի պատասխանը, թե ինչպես հաջողացրեց չորս տարիներին կորցնել կես միլիոնանոց էլեկտորատն ու գրեթե ամբողջ կուսակցական թիմը, ապա այդքան էլ հետաքրիր չէ, թե ինչ լուծումներ է նա առաջարկում առաջիկայի համար: Մանավանդ, արտախորհրդարանական և խորհրդարանական ընդդիմադիր ուժերի միավորվան նրա առաջ քաշած ընդհանրական բանաձևը ոչինչ չենթադրող մի նախադասություն է, որի տողատակում անգամ տեսանելի չեն Րաֆֆու տեսլականի բովանդակությունն ու կառուցվածքը:

Պարույր Հայրիկյանն` իրեն բնորոշ դիպուկությամբ, Հովհաննիսյանին «թեթևսոլիկ» է անվանել: Մենք ձեռնպահ կմնանք նման կոշտ ձևակերպումներից, մանավանդ, Րաֆֆու անբովանդակ ցուցադրականությունն ու դիլենտանտիզմն ավելի պերճախոս, խոսուն հատկանիշներ են: Նա կարողացել է կլոունադայի վերածել պետական ծառայությունը, երբ պատիվ ուներ լինելու Հայաստանի առաջին արտգործնախարարը: Նա վերջնականապես սպանեց հանրության հավատն ընդդիմության հանդեպ, երբ տասնյակ հազարավոր մարդկանց անտերության մատնեց Երևանի փողոցներում` ընտրությունների օրինականությունը փնտրելով Ծիծեռնակաբերդի բարձունքում` ոստիկանապետի հետ դառնալով տրագիկոմեդիայի գլխավոր հերոս:

2013-ին նա անկոչ հյուրի կարգավիճակով հյուրընկալվեց Սերժ Սարգսյանին` սահմանափակվելով նրա որպիսությունը ճշտելու առաքելությամբ, իսկ Ազատության հրապարակում ձևակերպեց իր «խղճուկ» վերջնագիրը: Րաֆֆին հայաստանյան քաղաքականությունը վերածեց «խոպանի»` իր սեզոնային ներկայությամբ ու չնկատվող բացակայությամբ: Վերջապես` Րաֆֆի Հովհաննիսյանն արժեզրկեց Սփյուռքը, որովհետև, եթե նա դրա կարող ուժերից մեկն է, ապա կարելի է դատել աշխարհասփյուռ հայության խիստ սահմանափակ ներուժի մասին:

Վերջին ընտրություններում բացասականը շատ էր, բայց կար նաև ռացիոնալը, որի դրսևորումներից մեկը` Րաֆֆի Հովհաննիսյանին թոշակի ուղարկելու հասարակության որոշումն էր: Մեկ ամսից սպասվում է Հովհաննիսյանի կուսակցության համագումարը, որի միակ ռացիոնալ որոշումը կարող է լինել մսխված «Ժառանգության» համեստ «կտակի» կազմումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում