Մեծ Բրիտանիան 1880-ական թվականներից ի վեր առաջին անգամ անցկացրել է օր՝ առանց ածխի էլեկտրակայանների։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
«Ուրբաթ օրը՝ 2017 թվականի ապրիլի 21-ը, դարձել է 1880-ական թվականներից ի վեր առաջին 24 ժամյա շրջանը, որը Մեծ Բրիտանիան անցկացրել է առանց էլեկտրակայանների, որոնք աշխատում են ածխով ,-ասվում է National Grid Plc ընկերության հաղորդագրությունում։
Մեծ Բրիտանիան մտադիր է անջատել ածխի բոլոր էլեկտրակայանները մինչ 2025 թվականը։ Այդ որոշման պատճառ է հանդիսանում կլիմայական փոփոխությունների դեմ պայքարը։