Sunday, 26 07 2026
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

Սերժ Սարգսյանի ծրագիրը, որից տեղյակ է Վիգեն Սարգսյանը

Նախօրեին պատասխանելով լրագրողների հարցին՝ Սերժ Սարգսյանի հետնախագահական հնարավոր կարգավիճակի և պաշտոնի վերաբերյալ, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը տվել է հետաքրքիր մի պատասխան: Նա ասել է, որ եթե լիներ հանրայնացման ենթակա որոշում այդ կապակցությամբ, ապա իրենք կգտնեին դա ներկայացնելու ձևը: Այս պահին հանրայնացման ենթակա որևէ որոշում չկա, հայտարարել է պաշտպանության նախարարը: Իսկապես, ուշագրավ հայտարարություն է, որն առաջին հերթին, իհարկե, հարց է առաջացնում՝ իսկ հանրայնացման չենթակա, կամ ավելի շուտ դեռևս հանրայնացման չենթակա որոշում կա՞, Վիգեն Սարգսյանը տեղյա՞կ է նման որոշման մասին, կամ տեղյա՞կ է, վստա՞հ է, որ չկա նաև հանրայնացման չենթակա որոշում: Որովհետև, հանրայնացման ենթակա որոշում չլինելը, դեռ չի նշանակում, թե որոշում չկա ընդհանրապես: Կարող է լինել, բայց չլինել հանրայնացման ենթակա:

Հետևաբար հետաքրքիր է, թե ինչ գիտի այդ մասին Վիգեն Սարգսյանը: Որովհետև ուշագրավ է նաև, որ նա Սերժ Սարգսյանի որևէ պաշտոնի կամ կարգավիճակի վերաբերյալ հարցին տալիս է մի պատասխան, որը ենթադրում է, որ Վիգեն Սարգսյանը չի թողնում որևէ տարբերակ՝ երբ ինքը կարող է տեղյակ չլինել որևէ որոշումից: Ի վերջո, պաշտպանության նախարարը կարող էր ասել, որ դա Սերժ Սարգսյանի գործն է, նա ինքն է տնօրինում իր ապագա ծրագրերը, հետևաբար նաև պատկերացումները կամ մտադրությունները այս կամ այն կարգավիճակի վերաբերյալ: Մինչդեռ Սարգսյանն ասում է, որ եթե լիներ որոշում, ապա կպահեին տեղյակ: Այսինքն, նա, փաստորեն, վստահաբար նշում է, թեկուզ տողատակում, որ ինքը որևէ որոշման դեպքում անպայման տեղյակ կլիներ:

Ահա այդ առումով, պաշտպանության նախարարը իր հայտարարության կամ պատասխանի ենթատեքստում փոխանցում է միտքը, որ հանդիսանում է Սերժ Սարգսյանի «լիազոր ներկայացուցիչ», և Սերժ Սարգսյանի որոշումը որևէ հեռանկարի վերաբերյալ այլևս միայն Սերժ Սարգսյանի «գաղտնիքը» չէ, այլ նաև Վիգեն Սարգսյանի: Դրանով էլ Սարգսյանի խոսքում կամա, թե ակամա արձանագրվում է ակնարկը, որ ինչ որ սցենարներ կամ տարբերակներ այդուհանդերձ կան և դրանց գոնե Վիգեն Սարգսյանն ինքը տեղյակ է, պարզապես դեռևս չկա որևէ մեկը հրապարակայնացնելու որոշում:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում