Sunday, 26 07 2026
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

Ճանապարհ, որից պետք է շեղվեն ՕՐՕ-ն և բոլորը

ՕՐՕ դաշինքի համամասնական ցուցակի երկրորդ համար հանդիսացող Արմեն Մարտիրոսյանը հայտարարել է, որ խորհրդարանը ձևավորվել է Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի և Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի մասնակցությամբ, որին Մարտիրոսյանը համարել է «Ելք» դաշինքի՝ խորհրդարան անցման հովանավոր:

ՕՐՕ դաշինքը, որ խորհրդարանի ընտրությանը դիրքավորվել էր արմատական ընդդիմության, կոշտ ընդդիմության դաշտում, և 2017 թվականի ընտրությանը փաստացի ինքն էր զբաղեցրել այդ նշաձողը, չհաղթահարեց 5 տոկոսի արգելքը: Դաշինքը հայտարարել է, որ չի ճանաչում ընտրության արդյունքը, թեև միաժամանակ նաև չի տեսնում հետընտրական բողոքի ժողովրդական պահանջ: Այնուամենայնիվ, ընտրական գործընթացում կոշտ դիրքավորումը դաշինքի համար հետընտրական իրավիճակում ստեղծել է բավական բարդ իրադրություն:

Հետընտրական բողոքը անիմաստ է, բայց նախընտրական մարտավարությունն էլ նահանջի կարծես թե քիչ տեղեր է թողել և, այսպես ասած, «ճնշում է հետևից»: Դժվար է ասել, ՕՐՕ-ն կգտնի՞ այդ իրավիճակից իր համար շահեկան, արժանապատիվ ելք, բայց երևի թե կասկածից վեր է, որ դրա տարբերակ հազիվ թե լինի «Ելք» դաշինքին հարվածող հետընտրական հռետորաբանությունը:

Խնդիրը ամենևին այն չէ, որ «Ելք»-ը պետք է զերծ լինի հարվածներից, լինի անձեռնմխելի կամ «միակ ընդդիմություն»: Խնդիրը նույնիսկ «Ելք» դաշինքը չէ՝ հատկապես, որ դաշինքը դեռևս ունի իր քաղաքական դիմագիծը և առավել ևս հանրային շահի սպասարկման արդյունավետությունը նախադեպերից տարբերվող գործով ապացուցելու խնդիր: Բուն հարցը հայաստանյան ընդդիմադիր տարածությունում բավական տարածված և մեծ հաշվով արատավոր մի մարտավարությունն ու մեթոդաբանությունն է, երբ ընդդիմադիր այս կամ այն ուժը սեփական խնդիրները փորձել է լուծել այլ ուժերի դեմ հակաքարոզչությամբ: Առավել ևս, երբ դրա հիմքում դրվում է տվյալ ուժին իշխանության այս կամ այն մասի հետ, այս կամ այն անձի հետ կապելու փորձը: Եվ հատկապես, երբ այդ ուժն ինքը խոշոր հաշվով ձևավորվել է իշխանության հետ ոչ միայն կապ, այլև երկար տարիներ իշխանության մաս հանդիսացած ուժերից և սուբյեկտներից:

Դա չի կարող լինել իրավիճակից արդյունավետ ելք, առավել ևս, երբ նույն այդ հայտարարություններին զուգահեռ՝ կարող է հայտարարվել, որ «Ծառուկյան» դաշինքը, օրինակ, կարող է խորհրդարանում լինել ընդդիմություն: Այստեղ արդեն առնվազն առաջանում է ոչ միայն ելքի, այլև հետընտրական խուճապի ուրվագիծ, քանի որ ելք չի կարող լինել նաև «Ելք»-ը իշխանության հետ կապելը, իսկ «Ծառուկյան» դաշինքն ընդդիմություն հռչակելը:

Սակայն այս իրավիճակն ընդհանուր առմամբ հայաստանյան ընդդիմադիր տարածության համար բավական երկար տարիներ շարունակվող իրավիճակ է, ընդդիմության ճգնաժամի վկայություն, որը ունենալու է պարբերական դրսևորումներ: Երեկ դա այլ ուժերի տեսքով էր դրսևորվում, այսօր կդրսևորվի այլ ուժի տեսքով, վաղը՝ մեկ ուրիշ, ու այդպես շարունակ: Այդ շղթան կընդհատվի այն ժամանակ, երբ քաղաքական ուժերը սեփական հաջողությունը կորոնեն սեփական անհաջողությունից քաղվող դասերի, եզրակացությունների, իրավիճակի խորքային և համալիր ախտորոշման, ոչ թե այս կամ այն մրցակցի մեծ կամ փոքր հաջողությունն անվանարկելու մեջ:

Ի վերջո, ՕՐՕ դաշինքը չնայած իր գործունեության հանդեպ տարբեր գնահատականների հակասականությանը, չնայած տարբեր հարցադրումներին, այնուհանդերձ՝ քաղաքական պոտենցիալ ունեցող դաշինք է, որը, սակայն, չի կարողացել այդ պոտենցիալը վերածել հանրությանը ներկայացվող հեռանկարային քաղաքական նյութի, առարկայի: Իսկ այլոց հաշվին անհաջողությունը կամ անարդյունավետությունը քողարկելու ճանապարհից պետք է շեղվեն Հայաստանի ըստ էության բոլոր քաղաքական ուժերը, որոնք հավակնում են լինել առաջատար ընդդիմություն և ներքաղաքական կյանքի հիմնական մասնակից, առավել ևս՝ հանրության համար համոզիչ և վստահելի ուժ: Հանրությունը վստահում է միայն սեփական մտավոր և կազմակերպական կարողությունները սեփական նախաձեռնությունների էֆեկտիվության տեսքով գեներացնող սուբյեկտներին, անգամ եթե դրանք իրենց գործունեության ընթացքում ունենում են նաև պարտություններ:

Հասարակության ընկալման առումով ճակատագրականը այդ պարտությունները չեն, այլ դրանց պատճառները սեփական գործողություններում և մոտեցումներում չփնտրելը: Համատարած այդ ախտանիշն է պատճառը, որ Հայաստանում ընդդիմադիր որևէ մեծ շարժում ունեցել է «թիթեռի կյանք»՝ առաջին իսկ անհաջողությունից հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում