Saturday, 20 04 2024
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում

Ես էդ խաղերի մեջ չկամ. Տենց բան անողները հաստատ կպատժվեն. Տիգրան Արզաքանցյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գեղարքունիքում ՀՀԿ ռեյտինգային կարգով առաջադրված նախկին պատգամավոր, գործարար, Հայաստանից տևական ժամանակ բացակայած Տիգրան Արզաքանցյանը:

– Պարոն Արզաքանցյան, ինչպե՞ս եք գնահատում ՀՀԿ-ի՝ ծեծուջարդով ընթացող քարոզարշավը: Շատերն ասում են, որ մեղավորը ներդրված ռեյտինգային համակարգն է: Դուք ի՞նչ եք կարծում:

– Դա մարդկանց կուլտուրայից զուրկ լինելուց է, չգիտեմ՝ ով է այդպիսի բաներով զբաղվում, մեզ մոտ այդպիսի բան չկա: Եթե խմբային աշխատանք է կատարվում, իրենք պետք է խմբի մեջ աշխատանք կատարեն, եթե խմբային չէ, իրենց ուզում են հերոս ցույց տան. իրենք հերոս կարող են լինել իրենց տանը կամ իրենց թաղում: Դրանով այդպիսի մարդիկ կարող են կեղտոտել, իրենց կուսակցության անունի հետ խաղալ: Այդպիսի բան անողները հաստատ կպատժվեն կուսակցության ղեկավարության կողմից:

– Հայտնի է, որ Դուք ռուսական էստրադայի շատ ներկայացուցիչների հետ շատ մտերիմ եք: Օրինակ՝ այստեղ շատերը հայկական էստրադայի ներկայացուցիչներին են կանչում իրենց քարոզարշավին: Դուք չմտածեցի՞ք ռուսական էստրադայի ներկայացուցիչներից բերել:

– Եթե մենք ծնունդ կամ հարսանիք անեինք, իրենք անպայման մեծ ուրախությամբ կգային, առանց վարձատրվելու կգային և իրենց շնորհքը, իրենց վերաբերմունքն իմ հանդեպ կցուցադրեին, բայց Հայաստանում քարոզարշավ է ընթանում, և մեր հիմնադրամն էլ տարբեր տեղեր  կազմակերպել է լավ համերգներ մեր վաստակավոր արտիստ-արտիստուհիների մասնակցությամբ, երգիչ-երգչուհիները մասնակցում են, մենք ամեն ինչ կազմակերպում ենք, գործը հանգիստ, նորմալ գնում է, հիմա կարիք չկա արտասահմանյան կամ ռուսական երգիչներ հրավիրելու: Ես այդպես եմ կարծում:  Բոլոր ոլորտներում էլ՝ թե քաղաքական, թե մշակույթի,  մոտիկություն, հարգանք դեռ ունեմ, պատրաստ են միշտ իմ կողքին լինել:

– Վարդան Բոստանջյանի հետ ինչպիսի՞ հարաբերություններ են, ինչպիսի՞ արդյունք եք ակնկալում:

Բոստանջյանը լավ մարդ է, իր հետ խորհրդարանում շփվել ենք, ճիշտն ասած՝ զարմացա, որ ինքը նորից քաղաքականություն մտավ, քանի որ ժամանակին դուրս եկավ, վերադարձավ: Գավառում իր պապերին երևի ճանաչեն, ինքը ճանաչված ազգից է, բայց շուտվանից իրենք տեղափոխվել են Երևան, իրեն դժվար ճանաչեն, Գավառի համար իրենք ոչ մի բան էլ չեն արել ոչ մի անգամ, քյավառցիները սիրում են մարդուն գնահատել իր արածով, մենակ գեղեցիկ բառերով խոսելով չի: Իրենք իրենց տեղն ունեն, եթե հնարավորություն ունի, ինչ ասեմ, ասում են՝ հաղթողին չեն դատապարտում: Եթե կարող է հաղթել, Աստված իր հետ: Բայց մենք էլ հո… ապրում ենք, կյանքը շարունակվում է, մենք մեր գործերն անում ենք, մեզ ժողովուրդը սիրում ու հարգում է, եթե մենակ ուզում են մեր ժողովրդին օգտագործեն, քաղցր խոսքեր ասեն ընտրությունների ժամանակ, ժողովուրդը միամիտ չէ, ժողովուրդն ամեն ինչը շատ լավ նայում ու գնահատում է: Ես այստեղ 76 տոկոս ձայն եմ հավաքել և տարածաշրջանից դուրս ավելի շատ ձայն եմ հավաքել, Սևանի, Մարտունի համայնքներում էլ եմ ձայն հավաքել:

Պարով Արզաքանցյան, մամուլը գրում է, որ Ձեր առաջադրվելու պայմանը եղել է նաև ձեզ պատկանող ընկերությունը փրկելը, քանի որ  «Գրեյթ վելլի» ՍՊԸ-ն սնանկացել է, պարտքեր են կուտակվել:

– Ես 9 տարի է՝ այդ ընկերությունից դուրս եմ եկել: Բացի այդ, իմ որևէ ընկերությունը պարտք չունի, ի՞նչ ընկերության պարտք:

– Դուք կոնյակի գործարան չունե՞ք:

– Ես կոնյակի բիզնեսով լավ զբաղվում եմ ու մեծ պայմանագրեր եմ կնքել, էքսպորտ ենք ուղարկում, բայց իմ ընկերությունը պարտք չունի: Պայմանագիր եմ կնքել, իմ ահագին շահույթը ստանում եմ: Ամեն պրոցեսի մեջ չեմ մտնում: Ուզում եմ աշխատատեղեր բացել Քյավառում, մեր տարածաշրջանում ու անելու եմ:

– Ի՞նչ չափի ներդրումային ծրագրի մասին է խոսքը:

– Ծրագիրը 2 միլիոն դոլարը կանցնի: Դա բերքահավաքից էլ է կախված՝ ցորենի, մասուրի, չիչխանի, ուրցի, դաղձի բերքահավաքից:

– Պարոն Արզաքանցյան, քանի որ վերջին տարիներին Հայաստանում չէիք ապրում, դուք երկքաղաքացի՞ եք, նաև Ռուսաստանի՞ անձնագիր ունեք:

– Էդպիսի բան, խնդրում եմ, ինձ էլ չասեք, ես միշտ ապրել եմ Հայաստանում, որ գնացել եմ-եկել եմ, դա չի նշանակում, որ Հայաստանում չեմ ապրել: Ամեն ամիս գնացել-եկել եմ, հետևել եմ իմ գործերին, հիմնադրամի գործերին, բացի դրանից՝ խմբակցության հետ քաղաքական հարցերը խորհրդակցել ենք տարբեր ուղիների վրա, ինչը ինձնից կախված է եղել, ես իմ խորհուրդներն եմ տվել, կուսակցական ընկերներիս հետ համագործակցել եմ՝ որպես խորհրդի անդամ:  Իմ բոլոր կանտրակտները դրսի հետ են եղել, ես ներսի շուկայի հետ չեմ աշխատել ոչ մի անգամ, հիմա ներսի շուկայի հետ էլ ստիպված ենք աշխատել, ընդլայնել աշխատանքները: Դրսի հետ  պայմանագրեր եմ կապել էքսպորտի համար, երկրի արտադրանքն եմ ցույց տալիս, դա մեր պարծանքն է, չէ՞, տենց չի՞, մարդիկ չեն պատկերացնում՝ դուրս է գնում, ներս է գալիս: Ես ոչ Ռուսաստանի, ոչ Ֆրանսիայի, ոչ Անգլիայի քաղաքացի չեմ, ես Քյավառի գրանցումից ոչ մի անգամ դուրս չեմ եկել:

– Պարոն Արզաքանցյան, այս օրերին ընտրակաշառքի մասին է խոսվում, որ ռեյտինգային թեկնածուները գնալով նվազեցնում են ընտրակաշառքի թիվը, ի՞նչ թվի մասին է խոսքը, ասում են՝ 15.000-ից իջել է 5000-ի:

– Ես չգիտեմ, ես էդ խաղերի մեջ չկամ, ես ոչ մի անգամ ընտրակաշառք չեմ տվել: Եթե ես ընտրակաշառքով պիտի իմ ձայնն առնեմ, էլ ես ինձ իսկական քյավառցի չեմ համարի: Էսքանից հետո, ես 16 տարի հիմնադրամը դնեմ, էդ աշխատանքները կատարեմ, սոցիալապես ծանր վիճակի մեջ գտնվող ընտանիքներին, մարդկանց, պատերազմի հաշմանդամներին, ազատամարտիկներին, դպրոցներին օգնություն եմ տալիս, ո՞ր մեկն ասեմ, դրանից հետո էլ մարդկանց ասեմ՝ գումար եմ տալիս, ինձ ձայն տվեք, ինձ տենց ձայն պետք չի ոչ մի անգամ: Ժողովուրդը թող գնահատի, ընտրությանը ով արժանի է, նրան էլ ձայն տա: Մարդիկ մենակ բառեր են խոսում-խոսում, բայց իրենց ասածը մի բան չի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում