Tuesday, 28 07 2026
Պատմական նվազագույն ջրառ Սևանա լճից
16:30
Ճապոնիայում երկրաշարժից հետո ավելի քան 60 հետցնցում է գրանցվել. կան տասնյակ անհետ կորածներ
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Պուշկինի թունելի վերականգնման, Դիլիջանի նոր թունելի կառուցման հարցերը
16:10
Մյանմայում հավանություն են տվել մահապատժի կիրառմանն առցանց խարդախության մեջ ներգրավվածների նկատմամբ
Խիստ վերսհսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ. Սանիտարական գրքույկը կլինի պարտադիր
15:50
Իրաքի վարչապետը մեկնել է Անկարա՝ Թուրքիայի ղեկավարության հետ բանակցություններ անցկացնելու նպատակով
ՀՀ ՏԿԵ նախարարը ծանոթացել է Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների ամբողջական խմբաքանակին
ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե՝ հրադադարի երկրորդ փուլի իրականացման շուրջ բանակցությունները վերսկսելու
Արտաքին հետախուզական ծառայությունը կներգրավվի ռազմական նշանակության արտադրանքի լիցենզավորման գործընթացներում
15:10
Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. փլատակներում մարդիկ կան
ԱՄՆ-ը և Վրաստանը համաձայնության չեն եկել․ Վաշինգտոնը հիշեցնում է խոսքի ազատության կարևորությունը
Ադրբեջանը վավերացրել է Ուկրաինայի հետ քաղաքացիական և առևտրային գործերով իրավական օգնության մասին պայմանագիրը
ՄԻՊ ներկայացուցիչները մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժինների ՁՊՎ-ներ ու դատարանների խցեր
14:30
Մոսկվա է ժամանել Հարավաֆրիկյան Հանրապետության պատվիրակությունը՝ ռազմական համագործակցության քննարկման  համար
Իրենց դիպլոմներն են ստացել Ռուս-Հայկական համալսարանի շրջանավարտները
14:10
Պենտագոնը սկսել է վերանայել Եվրոպայում գտնվող ամերիկյան զորակազմի հարցը
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 34 անշարժ գույք
ՌԴ ԱԳ փոխնախարարն Ասիայում ՆԱՏՕ-ի նմանօրինակի ստեղծման կոչերն անհեռանկարային է անվանել
Արարատի մարզի որոշ հասցեներում գազանջատում է
13:30
Ավստրիան քննարկում է պարտադիր զինծառայության ժամկետը երկարացնելու հնարավորությունը
Նոր խաղահրապարակ՝ Էրեբունի վարչական շրջանում
13:10
Ալիևն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Բացահայտվել է 600 մլն դրամի չհայտարարված շրջանառություն
12:50
Հզոր երկրաշարժ՝ Ճապոնիայի Կյուսյու տարածաշրջանում
Մեկնարկել են զինվորական երդման արարողությունները, նորակոչիկներին հատկացվում է երկօրյա արձակուրդ․ Պապիկյան
12:30
Սի Ծինփինը Սլովակիային կոչ է արել կառուցողական դեր կատարել Չինաստան-ԵՄ հարաբերություններում
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքան արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը
12:10
Ֆրանսիայում անտառային հրդեհներն ամենաուժգինն են երկրորդ համաշխարհայինից ի վեր
Պուտինը Հայաստանի ընդդիմությանը «հանձնարարեց» հանրաքվե նախաձեռնել
11:50
Ֆինլանդիան փակել է օդային և ծովային տարածքի մի մասը՝ ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով

«Սասնա ծռերը» կմասնակցեն ՕՐՕ-ի հանրահավաքին

«Հերիք է հանդուրժել անարդարությունը, հերիք է հանդուրժել թալանը, ազատություն Սամվել Բաբայանին և մյուս քաղբանտարկյալներին» կարգախոսով այսօր Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը, որին ներկա կլինի նաև «Սասնա ծռեր» քաղաքական խումբը, սակայն ելույթներ նախատեսված չեն: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր» քաղաքական խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանը:

Հարցին՝ ինչո՞ւ են որոշել մասնակցել հանրահավաքին, Ալեք Ենիգոմշյանը մասնավորեցրեց. «ՕՐՕ-ի մասին մեր հայտարարությունը շատ հստակ է: Ամենավերջին հայտարարությունը, որ հրապարակվեց «Սասնա ծռերի» անունից՝ Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի ստորագրությամբ, այնտեղ ևս մեր քաղաքական դիրքորոշումը ներկա զարգացումների կապացությամբ հստակ ձևակերպված է: Եվ կարծում եմ, որ այսօր քաղաքական դաշտում, հատկապես ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ուժերից իրենց դիրքորոշումներով ՕՐՕ դաշինքը համեմատաբար ավելի մոտ է «Հիմնադիր խորհրդարանի» և «Սասնա ծռերի» տեսակետներին, նորից եմ կրկնում՝ սա համեմատական գնահատական է, ոչ թե բացարձակ»: Նրա խոսքով՝ այս ամենը երևացել է վերջին երկու ամիսների ընթացքում:

Ալեք Ենիգոմշյանը նաև հավելեց, որ «Սասնա ծռերը» և «Հիմնադիր խորհրդարանը» բացարձակապես չեն հրաժարվում բոյկոտի դիրքորոշումից և կոչ են անում բոյկոտել ընտրությունները. «Այս խախտումները բավարար են, որ բոլոր մասնակից ուժերը բոյկոտեն ընտրությունները, և ՀՀԿ-ն մնա մենակ: Այդ դեպքում ՀՀԿ-ն որևէ կերպ չի կարողանա հիմնավորել իր վերարտադրությունը: Բայց խիստ կասկածելի է, որ բոլոր ուժերը այդ քայլին գնան, և դրանից օգտվելով՝ ՀՀԿ-ն կձևացնի, թե ընտրությունները կայացել են, և այդ կերպ խնդիրը չի լուծվի: Այսինքն՝ մենք կողմ ենք բոյկոտին, բայց եթե դա վերջնական չի հանգեցնելու այս ընտրությունների ապալեգիտիմացմանը, ապա պետք է ամեն ինչ անել, որ այդ ապալեգիտիմացումը տեղի ունենա ցանկացած ձևով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում