Sunday, 26 07 2026
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

Հայաստանի իշխանության կապիտալ նորոգումը

Այսօր սպասվում է ռուսաստանցի հայ մի շարք գործարարների հայտարարությունը Հայաստանում ներդրումներ կատարելու մասին: Այս իրադարձությունն ազդարարվել էր ավելի վաղ, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Կարայանի շուրթերով, որը հայտարարել էր, թե մարտի վերջին արդեն կոնկրետ և առարկայական հայտարարություններով հանդես կգան այն գործարարները, որոնք դեռևս հունվարին վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Մոսկվա կատարած այցի ընթացքում հայտարարել էին նրա ծրագրերին սատարելու և ներդրումային աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության մասին:

Այս «շարժումը» գլխավորում է ըստ «Ֆորբս»-ի ամենահարուստ հայը՝ ռուսաստանցի միլիարդատեր, «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը: Ինչ ծավալի ներդրումների մասին է խոսքը, երևի թե պարզ կլինի մի քանի ժամից: Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանում 2017 թվականին սպասում են մոտ 850 միլիոն դոլարի ներդրում: Դրա ո՞ր մասն են իրենց վրա վերցնում ռուսաստանցի հայ գործարարները՝ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ:

Կասկածից վեր է, որ այստեղ առանցքային նշանակություն ունի քաղաքական բաղադրիչը: Եվ ոչ միայն նախընտրական իմաստով: Իհարկե երկու կարծիք չի լինի այն հարցում, որ ռուսաստանցի գործարարների այցն ու ներդրումների մասին հայտարարությունները լիովին տեղավորվում են ՀՀԿ նախընտրական քարոզչության տրամաբանության մեջ և կրելու են քարոզչական բնույթ: Սակայն, մյուս կողմից, նաև ակնհայտ է, որ խնդիրը չի փակվելու քարոզչությունից հետո, որովհետև ոչ միայն չի փակվելու Հայաստանում իշխանական վերադասավորումների հարցը, այլ ավելին՝ այդ հարցը մտնելու է ամենաորոշիչ փուլ: Եվ այստեղ էլ ավելի է ընդգծվելու ռուսաստանցի ներդրողների տնտեսական գործողությունների քաղաքական ասպեկտը՝ ներառյալ աշխարհաքաղաքական, քանի որ կասկած չկա, որ այդ ներդրումները պետք է արտացոլեն նաև կամ համահունչ լինեն ռուսական պետական քաղաքականության ասպեկտներին, քանի որ գործ ունենք ամբողջատիրական ավանդույթներով պետությունում ներկայացված կապիտալի հետ, որը չի կարող անել ներդրումներ որևէ երկրում, որոնք կարող են չհամընկնել տվյալ երկրի հանդեպ ռուսական քաղաքականության գծին:

Այստեղ հարցը հետևյալն է՝ գործ ենք ունենալու միայն համընկնելու, կամ համապատասխանեցնելու, կամ ծայրահեղ դեպքում՝ չհակադրելո՞ւ իրողության հետ, թե՞ անմիջական համաձայնեցման և հանձնարարականների, այսինքն՝ հայկական կապիտալի տեսքով ռուսական քաղաքականության իրականացման նոր փուլի կամ ալիքի: Սակայն, դա իհարկե միակ քաղաքական ասպեկտը չէ, քանի որ դրանից բացի, առկա է նաև ներքաղաքական շերտը, քանի որ չի կարող որևէ մեծածավալ կապիտալ ներդրումային ընթացք ստանալ առանց քաղաքական որոշակի երաշխիքների, հատկապես, երբ խոսքը վերաբերում է մի պետության, որտեղ կայացած չեն դատական համակարգը, սահմանադրական արդարադատության այլ ինստիտուտներ, չկան քաղաքական կայացած ավանդույթներ և առկա է իշխանության լեգիտիմության մեծ դեֆիցիտ:

Ըստ այդմ՝ հարց է առաջանում, թե որոնք են լինելու Ռուսաստանի հայկական կապիտալի ներդրումային երաշխիքները Հայաստանում՝ Սերժ Սարգսյա՞նը, Կարեն Կարապետյա՞նը, Սամվել Կարապետյա՞նը, թե՞ որևէ այլ գործիչ: Իհարկե այդ ամենի տակ ենթադրվում են ոչ միայն անձեր, այլ նաև ամբողջական որոշակի քաղաքական շրջանակ կամ այլ կերպ ասած՝ իշխանության կրող կամ առնվազն իշխանության համար գլխավոր պատասխանատու: Սակայն դա էլ դեռ իհարկե ամբողջը չէ, քանի որ պակաս հավանական չէ և այն, որ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ Ռուսաստանի հայկական կապիտալը Հայաստան գալիս է ոչ թե քաղաքական երաշխիքների, այլ հենց քաղաքական խնդիրների հետևից և այսպես ասած՝ ինքն է «նվաճելու» իր համար երաշխիքները: Այլ կերպ ասած, այդ կապիտալը գալիս է Հայաստանում իշխանության ձևավորման գործընթացի մասնակցելու համար և խնդիրն այս դեպքում դառնում է այն, թե ինչ տեսլականով, ինչ ընտրությամբ է մասնակցելու այդ կապիտալը: Խոսքը բնականաբար խորհրդարանի ընտրության մասին չէ, այլ դրանից հետո, արդեն 2018-ի իշխանության ներիշխանական կամ ներհամակարգային ընտրության մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում