Բրիտանական խորհրդատվական Brand Finance գործակալությունը հրապարակել է հագուստի ամենաազդեցիկ համաշխարհային բրենդների ամենամյա ցուցակը։ Փորձագետները ուշադրություն են դարձրել ընկերությունների տարեկան եկամտին, բրենդների ճանաչելիությանը, ապրանքների որակի մակարդակին և մարկետինգային ներդրումներին։
Առաջին հորիզոնականում մարզական հագուստի Nike բրենդն է՝ գրում է Joinfo.ua-ն։ Սպորտային հսկայի տարեկան եկամուտը գնահատվում է 32 մլրդ դոլար։ Nike-ն ապրանքանիշի խթանման համար համագործակցում է հայտնի մարզիկների, դիզայներների հետ, թողարկել է շարք՝ նախատեսված գեր մարդկանց համար և հայտնել մուսուլմանների համար մարզական հագուստի առաջիկա թողարկման մասին։
Վարկանիշի երկրորդ հորիզոնականում է շվեդական H&M բրենդը, որի տարեկան եկամուտը կազմում է 19 մլրդ դոլար։ Երրորդում իսպանական Zara ապրանքանիշն է (14 մլրդ դոլար)։
13 մլրդ դոլարով 4-րդ հորիզոնականում Louis Vuitton ապրանքանիշն է։ Հնգյակը եզրափակում է Adidas-ը՝ (10 մլրդ դոլար)։