Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ

Հաճախ տրվող հարցեր ընտրությունների մասին․ «Իրազեկ քաղաքացիների միավորում»

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ներկայացրել է 12 հարց ու պատասխան առաջիկա խորհրդարանական ընտրությունների ընտրակարգի եւ այլ հարցերի մասին։

1. Արդյո՞ք արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են քվեարկել:

Հիմնականում ոչ: Կարող են քվեարկել միմիայն արտերկրում գտնվող դիվանագետները, զինվորականները ու տեղական կազմակերպությունների արտերկրյա մասնաճjուղերի աշխատողները: Այլ քաղաքացիները՝ ոչ:

2. Ընտրողը կարո՞ղ է քվեարկել ոչ այն համայնքում, ուր հաշվառված է:

Այո, եթե քաղաքացին քվեարկության օրը գտնվելու է այլ համայնքում, ապա կարող է ոչ ուշ, քան մարտի 23-ը դիմում ներկայացնել Ոստիկանության անձնագրային բաժին: Դիմումը պետք է ներկայացնել կամ հաշվառման վայրի, կամ էլ քվեարկության օրը գտնվելու վայրի անձնագրային բաժին:

3. Ի՞նչ է ռեյտինգային ընտրակարգը:

Ընտրությունները համամասնական ընտրակարգով են: Ընտրողները քվեարկում են կուսակցություններին ու դաշինքներին: Դրանից հետո ընտրողը կարող է իր տարածքում իր ընտրած կուսակցության տարածքային թեկնածուներից մեկին ձայն տալ: Առավել ձայներ հավաքած տարածքային թեկնածուները ընդամենը առավել անցողիկ հորիզոնական կգրավեն իրենց կուսակցության ցուցակում:

Ազգային ժողովում քաղաքական ուժերի միջեւ տեղերի բաշխման վրա ռեյտինգային ընտրությունը չի ազդում, դրա վրա ազդում են միմիայն այն, թե որ կուսակցությունը կամ դաշինքը քանի քվե է ստացել:

4. Ընտրողը կարո՞ղ է քվեարկել մի կուսակցության, իսկ ռեյտինգայինով ձայն տալ ուրիշ ուժի ներկայացուցչի:

Ոչ: Տեղամասում ընտրողին տալու են 9 քվեաթերթիկ՝ ամեն կուսակցության կամ դաշինքի համար մեկական: Քվեախցիկում ընտրողը այդ 9 քվեաթերթիկներից ընտրելու է իր նախընտրած քաղաքական ուժինը՝ մնացած 8 քվեաթեթրիկները գցելով հատուկ արկղի մեջ: Այնուհետեւ, ընտրողը իր նախընտրած կուսակցության կամ դաշինքի քվեաթերթիկի հետեւում ընտրում է այդ կուսակցության կամ դաշինքի տվյալ տարածքի թեկնածուներից մեկին:

5. Այսինքն, եթե քաղաքացին տվյալ կուսակցության տարածքային թեկնածուներից մեկին ընտրի, ապա մեխանիկորեն քվեարկու՞մ է այդ կուսակցությանը:

Այո: Ռեյտինգային (տարածքային) թեկնածուներից որեւէ մեկին քվեարկելու համար ընտրողը արդեն վերցնում է այդ քաղաքական ուժի քվեաթերթիկը եւ մեխանիկորեն քվեարկում այդ կուսակցությանը կամ դաշինքին:

6. Ընտրողը կարո՞ղ է քվեարկել որեւէ քաղաքական ուժի, բայց զերծ մնալ ռեյտինգային ընտրությունից:

Այո: Ամեն դեպքում քվեն կգնա քաղաքացու կողմից ծրարի մեջ դրված քվեաթերթիկի կուսակցությանը կամ դաշինքին:

7. Տարածքային ցուցակի թեկնածուն եթե հաղթել է, ապա դառնում է պատգամավո՞ր:

Պարտադիր չէ: Ամեն ինչ կախված է այդ թեկնածուի կուսակցության կամ դաշինքի հավաքած ձայներից ու ստացած մանդատների քանակից: Կարող է մի թեկնածու շատ ձայն հավաքել, բայց իր կուսկցությունը անգամ չհաղթահարի անցողիկ շեմը եւ չհայտնվի ԱԺ-ում, այնինչ նույն տարածքում մեկ այլ քաղաքական ուժի թեկնածու, ով ավելի քիչ ձայն է հավաքել, կարող է դառնալ պատգամավոր:

Ամեն ինչ կախված է նրանից, թե այդ թեկնածուի առաջադրած կուսկցությունը քանի ձայն կստանա, ինչպես նաեւ այն, թե նույն կուսակցության մյուս ռեյտինգային թեկնածուների համեմատ տվյալ թեկնածուն քանի քվե կստանա:

8. Ամեն ինչ բարդ է: Ինչպե՞ս կողմնորոշվել:

Բարդ չէ: Ընտրողը որոշում է, թե 9 քաղաքական ուժերից ո՞ր մեկին է սատարում, ապա հասկանում, թե իր նախընտրած ուժի տարածքային թեկնածուներից ո՞ր մեկին կցանկանա ապահովել ցուցակում առավել անցողիկ հորիզոնական:

9. Քանի՞ պատգամավոր է լինելու գալիք խորհրդարանում:

Այ սա միարժեք չէ: Առնվազն 101: Բայց կախված քվեարկության ելքից այդ թիվը կարող է աճել ու հասնել 180-ի։ Տարբեր դեպքերում նախատեսված է կուսակցություններին ու դաշիքններին լրացուցիչ (բոնուսային) մանդատների տրամադրումը: Ամեն դեպքում հստակ է, որ հաղթող քաղաքական ուժը կամ կոալիցիան, անկախ սցենարներից, գալիք Ազգային ժողովում ունենալու է մանդատների ընդհանուր թվի 54-ից 67 տոկոսը:

10. Ի՞նչ անի ընտրողը, ում քվեարկությունը փորձում են վերահսկել: Հնարավո՞ր է անվեհարհսկելի կերպով քվեարկել:

Այո: Այդ դեպքերի համար մենք պատրաստել ենք հատուկ տեսանյութ, որը հեռարձակվում է նաեւ հեռուստատեսություններով ու ռադիոյով:

11. Ի՞նչ է փոխվել ընտրակեղծիքների ռիսկերի առումով:

Տեղամասում ընտրակեղծարարությունը էականորեն դժվարացել է: Ընտրողների էլեկտրոնային գրանցման սարքերի եւ ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակման շնորհիվ շատ դժվար է քվեարկել բացակա քաղաքացիների փոխարեն:

Ավելին, 2000 տեղամասերից մոտ 1500-ում լինելու են օնլայն հեռարձակմամբ տեսախցիկներ, որոնց շնորհիվ ցանկացած մարդ կարող է տեսնել, թե ինչ է տեղի ունենում տեղամասում:

12. Տեղամասում ընտրողի ձայնը պաշտպանվա՞ծ է:

Այո: Բացի բազմաթիվ ազնիվ վստահված անձանցից ու լրագրողներից, մոտ 1700-ից 1800 տեղամասերում լինեու են վստահելի թիմերի 2-ական դիտորդ: «Անկախ դիտորդի», «Քաղաքացի դիտորդի», Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդների տեսադաշտից դուրս են մնալու բացառապես շատ փոքր տեղամասերը: Գումարային, 3500-ից ավել վստահելի դիտորդներ պաշտպանելու են ընտրողների քվեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում