Tuesday, 28 07 2026
Պատմական նվազագույն ջրառ Սևանա լճից
16:30
Ճապոնիայում երկրաշարժից հետո ավելի քան 60 հետցնցում է գրանցվել. կան տասնյակ անհետ կորածներ
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Պուշկինի թունելի վերականգնման, Դիլիջանի նոր թունելի կառուցման հարցերը
16:10
Մյանմայում հավանություն են տվել մահապատժի կիրառմանն առցանց խարդախության մեջ ներգրավվածների նկատմամբ
Խիստ վերսհսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ. Սանիտարական գրքույկը կլինի պարտադիր
15:50
Իրաքի վարչապետը մեկնել է Անկարա՝ Թուրքիայի ղեկավարության հետ բանակցություններ անցկացնելու նպատակով
ՀՀ ՏԿԵ նախարարը ծանոթացել է Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների ամբողջական խմբաքանակին
ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե՝ հրադադարի երկրորդ փուլի իրականացման շուրջ բանակցությունները վերսկսելու
Արտաքին հետախուզական ծառայությունը կներգրավվի ռազմական նշանակության արտադրանքի լիցենզավորման գործընթացներում
15:10
Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. փլատակներում մարդիկ կան
ԱՄՆ-ը և Վրաստանը համաձայնության չեն եկել․ Վաշինգտոնը հիշեցնում է խոսքի ազատության կարևորությունը
Ադրբեջանը վավերացրել է Ուկրաինայի հետ քաղաքացիական և առևտրային գործերով իրավական օգնության մասին պայմանագիրը
ՄԻՊ ներկայացուցիչները մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժինների ՁՊՎ-ներ ու դատարանների խցեր
14:30
Մոսկվա է ժամանել Հարավաֆրիկյան Հանրապետության պատվիրակությունը՝ ռազմական համագործակցության քննարկման  համար
Իրենց դիպլոմներն են ստացել Ռուս-Հայկական համալսարանի շրջանավարտները
14:10
Պենտագոնը սկսել է վերանայել Եվրոպայում գտնվող ամերիկյան զորակազմի հարցը
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 34 անշարժ գույք
ՌԴ ԱԳ փոխնախարարն Ասիայում ՆԱՏՕ-ի նմանօրինակի ստեղծման կոչերն անհեռանկարային է անվանել
Արարատի մարզի որոշ հասցեներում գազանջատում է
13:30
Ավստրիան քննարկում է պարտադիր զինծառայության ժամկետը երկարացնելու հնարավորությունը
Նոր խաղահրապարակ՝ Էրեբունի վարչական շրջանում
13:10
Ալիևն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Բացահայտվել է 600 մլն դրամի չհայտարարված շրջանառություն
12:50
Հզոր երկրաշարժ՝ Ճապոնիայի Կյուսյու տարածաշրջանում
Մեկնարկել են զինվորական երդման արարողությունները, նորակոչիկներին հատկացվում է երկօրյա արձակուրդ․ Պապիկյան
12:30
Սի Ծինփինը Սլովակիային կոչ է արել կառուցողական դեր կատարել Չինաստան-ԵՄ հարաբերություններում
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքան արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը
12:10
Ֆրանսիայում անտառային հրդեհներն ամենաուժգինն են երկրորդ համաշխարհայինից ի վեր
Պուտինը Հայաստանի ընդդիմությանը «հանձնարարեց» հանրաքվե նախաձեռնել
11:50
Ֆինլանդիան փակել է օդային և ծովային տարածքի մի մասը՝ ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով

Զինծառայողը «թուղթուգիր հանելու» համար անկողնում շոյել է ծանոթի անդամը և ծեծի է ենթարկվել

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ավարտվել է Մխիթար Ա.-ի գործի դատական քննությունը:

Ըստ դատական ակտի՝ 27-ամյա Մխիթարը պայմանագրային կարգով ծառայել է որպես սակրավոր ու զինվորական ծառայությանը զուգահեռ զբաղվել է… բախտագուշակությամբ:

Որպես բախտագուշակ՝ նա հանրապետության տարբեր բնակավայրեր է այցելել: Մասնավորապես՝ 2015 թվականի դեկտեմբերին «հյուրընկալվել է» Գյումրիում և ծանոթացել է Ազատ (անունը փոխված է) Հ.-ի ու նրա ընտանիքի հետ:

Մխիթարի բախտագուշակություններին այս ընտանիքում  հավատ են ընծայել, և Մխիթարը հետագայում մի քանի անգամ այցելել է նրանց: Մտերմացել են: Ընտանիքը, փաստորեն, ունեցել է իր «ընտանեկան» բախտագուշակը:

Հերթական անգամ Մխիթարը Գյումրի՝ Ազատի տուն է գնացել 2016 թվականի փետրվարի 7-ին՝ ծանոթ տաքսու վարորդ Արթուրի մեքենայով:

Ազատի «բախտը բացելով»՝ Մխիթարն անհանգստացած ասել է, թե նրա վրա «թուղթուգիր» կա, որը շտապ պետք է հանել, որպեսզի նա անհաջողությունների մեջ չընկնի:

«Թուղթուգիրը» տեղում հանել «հնարավոր չի եղել», Մխիթարն Ազատին ասել է, թե «թուղթուգիրը» հանելու համար նա իր հետ պետք է մեկնի Էջմիածին՝ իր վարձակալած տուն:

Մխիթարը Ազատին խոստացել է, որ «թուղթուգիրը» հանելուց հետո ինքն անձամբ՝ իր միջոցներով նրան կճանապարհի Գյումրի:

Ազատը հավատացել է Մխիթարին ու համաձայնել է:

Մխիթարն ու Ազատը Արթուրի տաքսիով Գյումրիից մեկնել են Էջմիածին՝ Մխիթարի վարձակալած տուն:

Մխիթարը Ազատին գարեջուր և էներգետիկ ըմպելիք է հյուրասիրել:

Այնուհետև Մխիթարն Ազատին ասել է, թե իր տանը միայն մեկ մահճակալ կա, ու իրենք երկուսով պիտի պառկեն նույն մահճակալին: Հենց այնտեղ էլ ինքը պիտի Ազատի վրայից հանի «թուղթուգիրը» ու միաժամանակ նրան պիտի «էներգիա տա»:

Մխիթարն ու Ազատը մի քանի ժամ պառկել են նույն անկողնում: Մխիթարը, իբր բախտագուշակության ու «թուղթուգիր հանելու» շրջանակներում, մերսել է Ազատի որովայնը ու ձեռքով հպվել է Ազատի անդամին:

Ազատը միամիտ էր, բայց ոչ ծայրահեղ աստիճանի: Նա Մխիթարի գործողություններն ընկալել է ոչ թե որպես «թուղթուգրի» վերացում, այլ՝ որպես սեռական ոտնձգություն:  Ազատի տղամարդկային արժանապատվությունը վիրավորվել է: Նա ծեծի է ենթարկել Մխիթարին:

Դրանից հետո Ազատը գիշերով զայրացած դուրս է եկել Մխիթարի տանից, որ գնա Գյումրի՝ իր տուն: Բայց հիշել է, որ գումար չունի, ու Մխիթարն էր խոստացել իրեն ճանապարհել տուն:

Ազատը վերադարձել է Մխիթարի տուն, նրանից գումար է ուզել՝ տուն վերադառնալու համար:

Մխիթարը անկողնու կողքին դրված աթոռի վրայից վերցրել է իր ջինսե շալվարը, գրպանից հանել է 23 հազար դրամ ու 20 հազար դրամը սեփական կամքով տվել է Ազատին:

Ազատը հեռացել է:

Մխիթարը զանգել է այն զորամաս, որտեղ ծառայում էր, ու ասել է, թե իրեն ծեծել են:

Զորամասի աշխատողը մեքենայով եկել է Մխիթարի տուն, նրան տարել է հիվանդանոց, որտեղ Մխիթարը հայտարարել է, թե գիշերը իր տուն են մտել գողություն անելու և ծեծել են իրեն:

Սկզբում Մխիթարը հրաժարվել է դեպքի մանրամասները ներկայացնելուց, բայց երբ Ազատին բերման են ենթարկել ոստիկանություն, Ազատը բացատրություն է տվել, Մխիթարը, նրա նկատմամբ իր ցուցաբերած «անպարկեշտ վարքագիծը քողարկելու նպատակով» սուտ մատնություն է կատարել՝ հաղորդում տալով, թե Ազատ Հ.-ն մտել է իր տուն, իրեն ծեծի է ենթարկել ու դանակով սպառնալով՝ իրենից հափշտակել է 50 հազար դրամ:

Մխիթարի հաղորդումը, այսպիսով, եղել է ավազակային հարձակման մասին սուտ մատնություն:

Մխիթարը նաև արհեստական ապացույցներ է ստեղծել՝ ասել է, թե իր նախաբազկի վրայի երկու ճանկռվածքները ավազակային հարձակման ժամանակ պատճառել է Ազատ Հ.-ն՝ դանակով: Մինչդեռ քննությամբ հաստատվել է, որ փետրվարի 8-ին, երբ նա ծառայակցի հետ ներկայացել է բժշկական զննության, այդ ճանկռվածքները նրա նախաբազկի վրա չեն եղել:

Քննությամբ բացահայտվել է, որ Մխիթարը կատարել է սուտ մատնություն և ստեղծել է արհեստական ապացույցներ՝ իր հորինած սուտ մեղադրանքը հաստատելու համար:

Մխիթարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

Նախաքննության ժամանակ Մխիթար Ա.-ն իրեն մեղավոր չի ճանաչել, հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Դատական քննության ժամանակ Մխիթար Ա.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով:

Դատարանը հաշվի է առել, որ Մխիթարի խնամքին են մայրն ու անչափահաս քույրը:

Մխիթար Ա.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, դատապարտվել է 1 տարի ազատազրկման: Նրա նկատմամբ կիրառվել է պայմանական դատապարտություն և սահմանվել է 1 տարի փորձաշրջան:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում