Monday, 27 07 2026
Ոչ մի ՆԱՏՕ֊ի ստանդարտ բանակը բանակ չի դարձնի, եթե արմատախիլ չարվեն սովետա֊գողական բարքերը
09:50
Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհները շարունակում են մոլեգնել
09:30
Իրանը կկասեցնի հարվածները, քանի դեռ ԱՄՆ-ի հարձակումները դադարեցված են. Reuters
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը Կոտայքում
09:10
Մեկ զոհ, 29 վիրավոր. Բեռլինում շքերթի վրա հարձակվողը սպանվել է
Կնասպանության դեպքերն ավելացել են. ազդարարող քաղաքացին դարդ է պետության համար
08:50
Հրաձգություն փառատոնի ժամանակ. կա երկու զոհ, հինգ վիրավոր
«Սա մի հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ». Մխիթար Հայրապետյանը ողջունել է «Seaside Startup Summit Armenia 2026»-ի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է միջազգային զբոսաշրջային շուկայում Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային ուղղության դիրքավորման հաջողությունները
Ստեփանակերտի պսևդո-քաղէլիտան իր «սև գործն արել» է և պետք է հեռանա
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում

Ֆուտբոլային դիվանագիտություն երկո՞ւ․ Արցախո՞վ, թե՞ կրկին Արցախի վրա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է օժանդակել հայ-թուրքական բանակցությանն ու հարաբերության կարգավորմանը, եթե Անկարան ու Երևանը նստեն սեղանի շուրջ: Լավրովը հիշեցրել է, որ Մոսկվան մեծ դեր է ունեցել հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացի ակտիվ փուլում՝ 2007-2009 թվականներին, երբ ստորագրվեցին նաև ցյուրիխյան արձանագրությունները, ինչը հետագայում սակայն մտավ փակուղի: Լավրովի հայտարարության մեջ ուշագրավ է ժամանակաշրջանի մատնանշումը՝ 2007-2009 թվականներ: Եթե դա վրիպակ չէ, ապա մնում է ենթադրել, որ, կամ ՌԴ արտգործնախարարը ունի հիշողության որոշակի խնդիր, կամ նա բացահայտում է հայ-թուրքական «ֆուտբոլային դիվանագիտության» այսպես ասած՝ «այսբերգի անտեսանելի մասը»: Բանն այն է, որ ֆուտբոլային դիվանագիտությունը հրապարակային առումով մեկնարկել է 2008 թվականի հունիսին, Մոսկվայից:

Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնում Ռուսաստան կատարած իր առաջին այցի ընթացքում տեղի հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարեց, որ հրավիրելու է Թուրքիայի նախագահ Գյուլին Հայաստանի և Թուրքիայի հավաքականների ընտրական մրցաշարի երևանյան առաջին հանդիպմանը, որ տեղի էր ունենալու 2008 թվականի սեպտեմբերին: ՌԴ արտգործնախարարը հայտարարում է, որ գործընթացի ակտիվ փուլը եղել է 2007-2009 թվականներին, ինչը նշանակում է, որ իրականում տեղի են ունեցել կարևոր զարգացումներ մինչև 2008 թվականին Սերժ Սարգսյանի բարձրաձայնելը: Հետևաբար, 2008 թվականի հունիսին Մոսկվայից ոչ թե սկսել, այլ Մոսկվայում պարզապես բարձրաձայնվել է մի գործընթաց, որը մինչ այդ եղել է լուռ, այսպես ասած՝ ստվերում: Հետաքրքրական է, թե ինչո՞ւ լուռ: Դրա պատճառը եղել է այն, որ կողմերը գործընթացը չեն բարձրաձայնել, քանի դեռ չեն եղել որոշակի կոնկրետ պայմանավորվածություններ կամ տրամադրվածություննե՞ր, թե՞ եղել են որոշակի անհամաձայնություններ հենց կողմերում: Օրինակ, Թուրքիայում կամ թեկուզ Հայաստանում:

Ի վերջո, ֆուտբոլային դիվանագիտության տարիներին այդ գործընթացի հրապարակային ընթացքի վերաբերյալ թե՛ Թուրքիայում, թե՛ Հայաստանում իշխանության մեջ կարծիքները տարբեր էին: Օրինակ, ակնհայտ էր, որ նախագահ Գյուլն ավելի էր տրամադրված հայ-թուրքական շփումների հանդեպ, քան այդ ժամանակ վարչապետ Էրդողանը: Միևնույն ժամանակ Հայաստանում էլ հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությանը դեմ էր արտահայտվում պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը և չի բացառվում, որ 2007 թվականին կամ մինչև 2008 թվականը, երբ Քոչարյանը դեռևս նախագահ էր, նրա և Սերժ Սարգսյանի միջև հայ-թուրքական գործընթացի վերաբերյալ եղել են էական տարաձայնություններ, և այդ իսկ պատճառով չի եղել բարձրաձայնում, մինչև Քոչարյանը չթողեց պաշտոնը: Բոլոր դեպքերում, Լավրովի հայտարարությունն իսկապես ուշագրավ է, նկատի ունենալով նաև մեկ այլ հանգամանք: Մոսկվայից 2008 թվականի հունիսին հնչած Սերժ Սարգսյանի հրավերին, Գյուլը ըստ էության արձագանքեց միայն սեպտեմբերին մոտ՝ օգոստոսին ռուս-վրացական հնգօրյա պատերազմից հետո, որը Կովկասում ստեղծել էր նոր իրավիճակ: Հետաքրքրական է, օրինակ, թե արդյո՞ք Գյուլի որոշումը կլիներ այլ, եթե չլիներ օգոստոսյան պատերազմը, որն ինքնին բավականին խորհրդավոր երևույթ էր: Հայ-թուրքական ֆուտբոլայհին դիվանագիտության այդ գործընթացի առանցքային հանգամանքն իհարկե դրա և Արցախի խնդրի շաղկապումն էր: Հայաստանում մեծ աղմուկ բարձրացրեց թուրքական կողմից արված արտահոսքը, թե Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 6-ին Երևանում Գյուլին առաջարկել է մասնակցել Արցախի խնդրի կարգավորման գործընթացին:

Երևանը հետո ստիպված էր բացատրել, թե խոսքը եղել է ոչ թե ներգրավվելու, այլ աջակցելու առաջարկի մասին: Հայ-թուրքական դիվանագիտությունը վերածվեց արձանագրությունների՝ Ցյուրիխում, որի վերաբերյալ էլ ուշագրավ հիշողություն էր հրապարակել արարողության վկաներից մեկը՝ ԱՄՆ նախկին արտգործնախարար և նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը: Նա հիշել էր, որ 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Էդվարդ Նալբանդյանը դուրս չէր գալիս հյուրանոցի համարից և երկար ժամանակ հրաժարվում էր ստորագրել արձանագրությունները, մինչև որ հաջողվեց համոզել նրան: Իսկ արձանագրությունների բուն ստորագրումից հիշարժան էր այն ժամանակ անվտանգության և արտաքին հարցերի ԵՄ հանձնակատար Խավիեր Սոլանայի ձեռքերով ժեստը Էդվարդ Նալբանդյանին՝ այտերին, խրախուսական ձևով, ինչպես անում են ուշիմ երեխաներին: Այդ ամենն ի վերջո ավարտվեց փակուղով և հայ-թուրքական հռետորաբանության կոշտացմամբ:

Ներկայումս հարաբերություն չկա, թեև երկու կողմն էլ հետ չեն կանչել ստորագրությունը: Թե ինչո՞ւ գործընթացը մտավ փակուղի, իհարկե դժվար է ասել, որովհետև կասկած չկա, որ այն ունեցել է թե առերևույթ, և թե դրանից զգալիորեն ավելի մեծ ստվերային կողմ: Բացառված չէ, որ բուն պատճառը այն էր, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացը իրականում հանդիսանում էր ոչ թե հայ-թուրքական, այլ ռուս-թուրքական, որով երկու երկրները պարզապես փորձում էին ամրապնդել տարածաշրջանում այն ստատուս-քվոն, որ հաստատել էին 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրով: Դա ներառում էր թերևս թե՛ վրացական, թե՛ արցախյան խնդիրները:

ՌԴ արտգործնախարար Լավրովը 2008 թվականին հայտարարում էր, որ եթե առաջընթաց գրանցվի Արցախում տարածքների վերադարձի հարցում, ապա առաջընթաց կլինի նաև հայ-թուրքական սահմանի բացման գործում: Ներկայումս Լավրովը հայտարարում է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել, եթե Երևանն ու Անկարան պատրաստ են նստել սեղանի շուրջ: Լավրովը նշում է, թե Ռուսաստանը կուզի բաց տեսնել ԵՏՄ սահման հանդիսացող հայ-թուրքական սահմանը: Կապո՞ւմ է Ռուսաստանն այդ հարցը Արցախի խնդրի հետ այժմ, ինչպես 2008 թվականին: Լավրովն իր հարցազրույցում չի խոսում այդ մասին: Միաժամանակ, մի քանի տարի առաջ, թե՛ ԱՄՆ ը, թե՛ Ռուսաստանը ֆուտբոլային դիվանագիտության ձախողումից հետո բարձր մակարդակով հայտարարել են, որ հայ-թուրքական հարաբերության կարգավորումը չի կարող կապվել Արցախի խնդրի հետ: Կա՞ ներկայումս հայ-թուրքական հարաբերության նոր գործընթացի տրամադրվածություն, առանց Արցախի խնդրի հետ կապի, ի տարբերություն 2008 թվականի: Իհարկե դժվար է ասել: Ապրիլի պատերազմից հետո տարածաշրջանում նոր իրավիճակ է, ինչպես նոր էր իրավիճակը ռուս-վրացական պատերազմից հետո:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում