Thursday, 18 04 2024
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա

Եթե ավելի սրվի վիճակը, Հայաստանը պետք է ընտրություն կատարի Օսմանյան և Ռուսական կայսրությունների միջև

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռուսաստանի ռազմավարական զարգացման ինստիտուտի գլխավոր տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանը:

– Պարոն Նիկողոսյան, «Գրիբոյեդով» ակումբի հերթական նիստին մասնակցելու եկած Սոլովյովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե որտե՞ղ էր Ապրիլյան պատերազմի օրերին ՌԴ-ում Հայաստանի դեսպանը։ «Ո՞վ է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը՝ Փոլադ Բյուլբյուլօղլին, նա վառ անհատականություն է», հայտարարել է Սոլովյովը։ Ըստ էության՝ նա քննադատո՞ւմ է այդտեղի վատ դիվանագիտական աշխատանքը։

– Սոլովյովի հայտարարության մեջ իշխանության դեմ որևէ բան չկա: Այդ հայտարարությունը, իմ կարծիքով, ավելի շատ ուղղված է հայկական համայնքի համախմբմանը, Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների արագ արձագանքմանը և առավել ակտիվ լինելուն: Եվ երկրորդ՝ կարծում եմ՝ Սոլովյովը դրանով ասում էր, որ եթե Հայաստանի հետ կապված որևէ խնդիր կա, առաջինը պետք է հայերն արձագանքեն: Դրանից հետո, բնական է, մենք պատրաստ ենք օգնության ձեռք մեկնելուն, բայց նախաձեռնությունը պետք է լինի հայերինը՝ հանձինս մեր դեսպանի, քանի որ Հայաստանը Ռուսաստանում ներկայացնում է դեսպանատունը:

– Կարծում եք՝ ուղղվա՞ծ չէր Արա Աբրահամյանի կամ Օլեգ Եսայանի դեմ և նաև ձախողված դիվանագիտության դեմ:

– Ես չեմ մտածում, որ Սոլովյովը որևէ մեկին դեմ հայտարարություն էր անում: Սոլովյովի ասածից ես հասկանում եմ հետևյալը. նա կոչ է անում հայերին համախմբվել և արագ արձագանքել Հայաստանին վերաբերող հարցերին: Սա ոչ թե անձամբ Օլեգ Եսայանի կամ Արա Աբրահամյանի դեմ էր, այլ ընդհանուր հայտարարություն էր, որը, ինչու չէ, ցանկալի կլիներ, որ Սոլովյովը չհայտարարեր և մենք ավելի համախմբված լինեինք:

– Քառօրյա պատերազմի ժամանակ Հայաստանից բավականին կոշտ գնահատականներ հնչեցին Ռուսաստանի վարած քաղաքականության և ուշ արձագանքելու հետ կապված, բայց Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը անհաղորդ մնաց այդ ամենին: Սա թույլ դիվանագիտական աշխատանք չէ՞:

– Ես որևէ կուսակցական պատկանելություն չունեմ և Ռուսաստանի քաղաքացի եմ, բայց կարող եմ ասել, որ ՀՀ գործող նախագահն իրականացնում է բացառիկ հեռատես և շատ մեծ դիվանագիտական գործունեություն, որի արդյունքում ամբողջ տարածաշրջանով մեկ պահպանվում է խաղաղություն: Սա շատ մեծ ձեռքբերում է: Աստված էլ բեթարից ազատի: Եվ կարծում եմ՝ դիվանագիտության մեջ հայկական կողմը իր ուժերը մաքսիմալ օգտագործում է: Իհարկե կան թերություններ, որոնք քննադատման առիթ են տալիս, դրանք շտկելով պետք է գնալ առաջ, որովհետև տարածաշրջանը շիկացած է և գնալով ավելի է ակտիվանում: Այս ընթացքում մենք պետք է առավելագույնը համախմբված լինենք: Իսկ ինչ վերաբերում է իշխանությունների բացթողումներին, բոլոր երկրներում էլ բացթողումներ կան: Ինչի Ռուսաստանը բացթողումներ չունի՞: Չկա որևէ երկրի դիվանագիտություն, որ բացթողումներ չունենա, առավել ևս Հայաստանում՝ հաշվի առնելով տարածաշրջանային դիրքը։ Հայաստանի իշխանություններն այդ ուղղությամբ ամեն ինչ անում են, և անվտանգության ապահովման համար արվում է առավելագույնը։ Եթե այդտեղ՝ Հայաստանում տեսանելի չէ, դրսից գոնե տեսանելի է։ Նրանք, ովքեր մի քիչ քաղաքականությամբ զբաղվում են և իրականությանը ուզում են բաց աչքերով նայել, անպայման պետք է շեշտեն, որ Հայաստանն ունի մեծ դիվանագիտական ձեռքբերումներ՝ հանձինս երկրի նախագահի։ Արվում է անհնարինը, չափից ավելին, իհարկե ունենք սոցիալապես ծանր իրավիճակ, սոցիալապես ծանր ապրող խավ, բայց այս ամենը պետք է դիտարկենք տարածաշրջանի կոնտեքստում։

– Պարոն Նիկողոսյան, Կիսելյովը հայտարարել է, որ Ռուսաստանն ամենահեշտ գործընկերը չէ, և իրենք բաց են թողել հարաբերությունների այն մակարդակը, որը կար։ Ըստ Ձեզ՝ այս հայտարարությունները ի՞նչ նպատակ են հետապնդում։

-Նախ, Կիսելյովը բավականին երկար տարիներ համագործակցում է Հայաստանի հասարակական-քաղաքական գործիչների հետ, և ՀՀ-ում ղեկավարում է «Գրիբոյեդով» ակումբը։ Բացի այդ, Կիսելյովը բարեգործություններով փորձել է ամրապնդել հայ-ռուսական հարաբերությունները։ Հիմա նա կոչ է անում՝ քանի որ խանգարող բան չկա, եկեք ավելի ակտիվացնենք այդ հարաբերությունները։ Նա ասում է, որ կան թերություններ, նշում է այդ թերությունները, ապա ընդգծում, որ լավ հնարավորություն է ստեղծվել, շատ բարենպաստ ժամանակաշրջան է ակտիվացնելու հայ-ռուսական հարաբերությունները։

– Մարտի 14-ին Ռուսաստան է այցելելու Սերժ Սարգսյանը, արդեն հիմա Հայաստանում մտահոգություններ են հնչում, որ հնարավոր է ընդլայնվեն Գյումրիում ռուսական ռազմաբազայի հնարավորությունները՝ հասնելով ընդհանուր տարածաշրջանային մակարդակի։ Դուք այստեղ մտահոգվելու առիթ չե՞ք տեսնում։

– Նախ, 2010 թվականին ՌԴ նախագահի պետական այցի շրջանակում Հայաստանը 49 տարով նոր ռազմական պայմանագիր է կնքել ՌԴ-ի հետ, որի արդյունքում 102-րդ ռազմաբազան տեղակայված է Հայաստանում։ Այդ ռազմակայանը անվտանգության երաշխիքներից ամենամեծն է տարածաշրջանում։ Ես հիմա տեղյակ չեմ, թե արդյոք 102-րդ ռազմակայանը ինչ նոր մասշտաբային ծրագրեր է ուզում իրականացնել և որն է այդտեղ մտահոգությունը, բայց ես վստահ եմ, որ այդ ռազմակայանը Հայաստանում տարածաշրջանի անվտանգության երաշխիքն է։ Եթե այն ընդլայնի իր գործունեությունը, դա միայն ու միայն կբխի Հայաստանի շահերից։

– Բայց մենք տեսել ենք, որ բոլոր այդ համաձայնությունները կյանքի չեն կոչվում և ձևական բնույթ են կրում։ Մյուս կողմից, Ռուսաստանն այս փուլում էլ զինում է Ադրբեջանին և արդեն նոր պայմանագրերի շուրջ են բանակցում։ Դուք այստեղ ևս մտահոգություն չե՞ք տեսնում։

– Բնականաբար, բոլոր երկրները փորձում են իրենց շահերն ամրապնդել այս կամ այն տարածաշրջանում, այդ թվում նաև Հայաստանում։ Եթե մենք ունենք մտահոգություններ, ապա չպետք է մտածենք, թե ով ինչ է մտածում և նախատեսում մեր տարածաշրջանում, մեր երկրում։ Մենք ինքներս պետք է նախաձեռնող լինենք, և պետք է մտածենք, թե մենք ինչ ենք ուզում ու ինչ ենք անում։ Ամբողջ աշխարհն էլ շատ բան է ուզում անել Հայաստանում։ Հայաստանն ինքը պետք է իր շահերը պաշտպանի, որը և արվում է։

– Կիսելյովը նախօրեին անդրադարձավ նաև զենքի վաճառքին՝ նշելով, որ զենքի վաճառքով Մոսկվան շատ բանով կառավարում է Ադրբեջանին։ Մի ժամանակ էլ Ռոգոզինն էր հայտարարել, որ Ադրբեջանին զենքի վաճառքը զուտ բիզնես է։ Արդյո՞ք հիմնավոր են այս պնդումները։

– Բարեկամների մեջ թշնամիներ պետք չի փնտրել։ Երկրորդ, Կիսելյովի և Ռոգոզինի արած հայտարարությունները բխում են և իրենց պետության արտաքին քաղաքականության շահերից, և հայ-ռուսական հարաբերությունների շահերից։ Կիսելյովն ինքն իրեն համարում է հայ ժողովրդի լավագույն բարեկամ, և նրա հայտարարությունները չեմ կարծում՝ այն հայտարարություններն են, որ կարող են էական վատ ազդեցություն ունենալ հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Ռուսաստանը Ադրբեջանին զենքը վաճառում է բավականին բարձր գներով, իսկ Հայաստանին նվեր է տալիս։ Կիսելյովի ասածից բխում է, որ եթե Ռուսաստանն Ադրբեջանին զենք է վաճառում, դա չի նշանակում, որ իրավունք չունի Հայաստանին զենք նվիրաբերել։ Այսինքն՝ որքան բարձր գնով է Ադրբեջանին զենք վաճառում, այնքան ավելի շատ կարող է նվիրել Հայաստանին՝ ի հաշիվ Ադրբեջանի տված փողի։ Նա դա նկատի ուներ։

– Այսինքն՝ Դուք մնում եք Ձեր համոզմա՞նը, որն արտահայտել եք 2015-ին, ըստ որի՝ Հայաստանը ձայների բացարձակ մեծամասնությամբ կմտնի Ռուսաստանի կազմի մեջ, եթե Մոսկվան դեմ չլինի։ Այս հայտարարությունը բավականին քննադատվեց, անդրադարձան պատգամավորները, այն ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր մրցանակները հետ ուզեց։

– Նախ, ինձնից ոչ մեկը ոչինչ հետ չի ուզել։ Երկրորդը՝ ես այդ հայտարարությունն արել եմ ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի վերաբերյալ։ Ես ընդամենը ասել եմ, որ եթե տարածաշրջանում ավելի ու ավելի սրվի իրավիճակը, Հայաստանը պետք է իր ընտրությունն անի՝ կամ Օսմանյան կայսրություն, կամ Ռուսական կայսրություն։ Ես ընդամենը իմ կարծիքն եմ արտահայտել, որ եթե նման բան տեղի ունենա, Հայաստանը կընտրի ռուսական կողմը։ Ես հիմա էլ այդ կարծիքին եմ։

Նախ, ես չեմ ասում, որ պետք է երկրի ինքնիշխանությունը տալ։ Հարցը եղել է այդպես և ես իմ բացատրությունն ու ձևակերպումը տվել եմ։ Ինչ վերաբերում է Հայաստանի ինքնիշխանությանը, Հայաստանը 2013 թվականից համարվում է ԵՏՄ անդամ։ Հիմա արդեն 2017 թվականն է, այդ ընթացքում եղել է ճանապարհային քարտեզ, որը իրենից ներկայացնում էր ամբողջությամբ անդամագրման ինտեգրացիոն գործընթացը։ Ինտեգրացիոն գործընթացները փոխշահավետ զիջումներ են, այսինքն՝ և՛ Ռուսաստանն է զիջում, և՛ Հայաստանը։ Արդյունքում ընդհանուր գործն է գնում առաջ։ 2013-ից մինչև այսօր Հայաստանը անդամագրման շարունակական գործընթացների մեջ է։ Եվ ամեն շահավետ գործողություն, որ տեղի է ունենում, տեղի է ունենում փոխզիջման տրամաբանական մթնոլորտի մեջ։ Այս պրոցեսը ամբողջ աշխարհով է տեղի ունենում։

– 2013-ից մենք սկսեցինք կորցնել մեր սուվերենությունը՝ անդամագրվելով ԵՏՄ-ին։

– Մենք չենք կորցրել մեր սուվերենությունը, մենք ավելի ենք ամրապնդել մեր անվտանգությունը։ Մենք առաջնային խնդիր ունենք՝ հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու։

– Բայց չէ՞ որ մենք տեսել ենք, թե ինչեր չի արել ռազմավարական գործընկեր համարվող Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը։ Տեսել ենք Ապրիլյան պատերազմի օրերին Ռուսաստանի ուշացած արձագանքը, հավասարության նշան կողմերի միջև…

– Համամիտ եմ Ձեզ հետ և նաև համամիտ եմ այն հայտարարություններին, որ հնչել են ՀՀ իշխանությունների կողմից՝ ի դեմս նախագահի և պաշտպանության նախարարի, որոնք ճիշտ է, բարձր են գնահատում հարաբերությունները ՀԱՊԿ շրջանակներում, բայց նաև նշում են, որ կան խնդիրներ։

Հայաստանն իր խնդիրները բարձրաձայնում է։ Եվ դա բոլոր կողմերն էլ ընդունում են։ Հայաստանն այսօր գտնվում է գրեթե պատերազմական գործողությունների մեջ, նաև Հայաստանը գտնվում է մի ռազմական կառույցի մեջ, որի մեջ նաև Ղազախստանն ու Բելառուսն են գտնվում, և բնական է, որ Հայաստանը պետք է արձագանքի, որ ունի խնդիրներ։ Մենք ունենք ոչ թե Հայաստան պետության ոչնչացման խնդիր, այլ հայ ժողովրդի անվտանգության ապահովման իրական խնդիր։

ՀԳ. Ի դեպ,  «Պատվո Բլուր» ծրագրի իրականացման ընթացքում ցուցաբերած անձնուրաց աշխատանքի համար Անդրանիկ Նիկողոսյանը Ամենայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հրամանագրով պարգևատրվել է «ԻշխանԴանիիլ Մոսկվացու III աստիճանի» շքանշանով:

2010 թվականին ՌԴ վարչապետ (խմբ. այն ժամանակ նախագահ) Դմիտրի Մեդվեդևի հրամանագրով Անդրանիկ Նիկողոսյանը ՌԴ մշակութային զարգացման, արտերկրում ռուս մշակույթի, ինչպես նաև ռուսերենի զարգացման և տարածման համար պարգևատրվել է «Բարեկամության շքանշան»-ով, իսկ 2013 թվականին ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովի կողմից՝ «Պատվո շքանշան»-ով», նշված է Անդրանիկ Նիկողոսյանի կենսագրության մեջ։ Ի դեպ՝ այս անձի «պատմական առաքելության» դրսևորումներից էր նաև 2012 թ. հունվարին սկսած գործընթացը, երբ հայտարարվեց, թե ՀՀ տարածքում պետք է «Պուտին» ակումբներ ստեղծվեն՝ ի պատիվ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի։ Հիշեցնենք, որ Անդրանիկ Նիկողոսյանի «ջանքերով»  2011թ. Հայաստանում գործում են «Ռուսական գրքի տուն» կենտրոնները, ուր պետք է բացվեին նաև «Պուտին» ակումբներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում