Tuesday, 28 07 2026
Պուտինը Հայաստանի ընդդիմությանը «հանձնարարեց» հանրաքվե նախաձեռնել
11:40
Ըմբշամարտի Մ-17 տարեկանների ԱԱ-ում Հայաստանն այսօր 5 մասնակից ունի
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
11:20
Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում
11:10
Հայէկոնոմբանկը ժամկետից շուտ ավարտել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
10:50
Ամերիկացիների միայն մեկ երրորդն է կողմ Իրանի դեմ պատերազմին
Սպասվում է առանց տեղումների եղանակ
10:30
Նեթանյահուի և Թրամփի հարաբերությունները լարվել են
Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ուկրաինական ԱԹՍ-ները չեն կարողացել խոցել Պոդոլսկում Wildberries-ի լոգիստիկ համալիրը
Հայաստան-Թուրքիա փակ սահմանն ավելի սուր է զգացվում Ռուսաստանի սահմանափակումների պատճառով
09:50
Թրամփը կհանդիպի Զելենսկու ու Նեթանյահուի հետ
Լարսը բաց է
ԱՄՆ֊ում և ԵՄ֊ում սպասում են Հայաստանի ինքնիշխան որոշմանը` երկաթուղու և ատոմակայանի վերաբերյալ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09:10
Ասիական կիսահաղորդիչային ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրել
Ռուսաստանի գնացքը գնացել է. նա կարող է տարածաշրջան վերադառնալ միայն պատերազմով
08:50
Բաբ էլ Մանդեբի նեղուցում նավերի երթևեկությունը 56%-ով կրճատվել է հութիների գործողությունների պատճառով
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում հուլիսի 28-ին
08:30
Արաղչին Սաուդյան Արաբիայի և Օմանի պաշտոնակիցների հետ քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Վթարային ջրանջատում Ալավերդի քաղաքում
08:10
Թրամփը հայտարարել է Իրանի հետ ընթացող «լավ բանակցությունների» մասին
Ալիևը Թուրքիայի ուղղությամբ դիվանագիտական թիմի արմատական փոփոխություն է կատարել
07:50
Նավթի գները նվազել են – 27/07/26
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀԱՊԿ-ի մասնակցությունը ԼՂ հակամարտությանը հնարավոր չէր․ Զախարովա
Արագիլն ընկել էր չշահագործվող կաթսայատան ծխատարի մեջ
Քննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ արդյունավետ պայքարի ուղիները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Մարմնավաճառները գաղութում «տեսակցելու» էին Լեդի Հակոբի եղբորորդուն ու ընկերներին. 2 աշխատակից դատապարտվեց

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ սկսվեց, արագացված կարգով ընթացավ և դատավճռի հրապարակումով ավարտվեց «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում երեք դատապարտյալների ու երեք մարմնավաճառուհիների տեսակցությունը թույլատրած ու կազմակերպած պաշտոնատար անձանց՝ Կարապետ Մկրտչյանի և Խաչիկ Խաչատրյանի գործի դատական քննությունը:

37-ամյա Կարապետ Մկրտչյանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետի տեղակալն է եղել, իսկ 58-ամյա Խաչիկ Խաչատրյանը՝ նույն ՔԿՀ-ի հերթապահ խմբի պատասխանատու հերթապահը:

Երկուսն էլ արդարադատության փոխգնդապետներ էին:

Կարապետ Մկրտչյանը արդարադատության ծառայող է եղել 15 տարի, իսկ Խաչիկ Խաչատրյանը արդարադատության համակարգ է փոխադրվել ոստիկանության համակարգից:

Կարապետ Մկրտչյանն ու Խաչիկ Խաչատրյանը մեղադրվում էին նույն հոդվածով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործը բաղկացած է 3 հատորից:

Գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է 2017 թվականի հունվարի 30-ին: Մեղադրական եզրակացությունը հաստատելու պահին դատախազ Ռ. Երիցյանը առարկել է գործն արագացված ընթացակարգով քննելու դեմ, քանի որ ամբաստանյալներից՝ Կարապետ Մկրտչյանն իրեն մեղավոր չի ճանաչել:

Կարապետ Մկրտչյանը ձերբակալվել է 2016 թվականի նոյեմբերի 29-ին: Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց է ընտրվել դեկտեմբերի 2-ին:

Սխալ տեղեկատվություն էր տարածվել, թե գործով երկրորդ ամբաստանյալը՝ Խաչիկ Խաչատրյանը, նույնպես գտնվել է կալանքի տակ ու ստորագրությամբ ազատ է արձակվել գործը դատարան մուտք լինելուց հետո: Դատական նիստի ժամանակ ամբաստանյալ Խաչատրյանը հայտնեց, որ ինքը նախաքննության սկզբից էլ կալանքի տակ չի եղել, նրա նկատմամբ կալանքը երբեք ընտրված չի եղել որպես խափանման միջոց:

Դա իր պատճառն ուներ. Խաչիկ Խաչատրյանը ամենասկզբից իրեն մեղավոր է ճանաչել, տվել է խոստովանական ցուցմունքներ, մասնակցել է առերես հարցաքննությունների ու պնդել է իր ցուցմունքները, այլ կերպ ասած՝ հենց նա է աջակցել հանցագործության բացահայտմանը, ինչը օրենքով դիտարկվում է որպես պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք:

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Կարապետ Մկրտչյանը, լինելով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետի տեղակալ, պետի բանավոր հրամանով իրականացնելով կալանավորված անձանց և դատապարտյալների տեսակցությունների թույլատրման գործառույթները, հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, ինչով էական վնաս է պատճառել պետության ու արդարադատության օրինական շահերին:

Խաչիկ Խաչատրյանը, լինելով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի հերթապահ խմբի՝ 2016 թվականի հոկտեմբերի 10-ի պատասխանատու հերթապահը, լինելով պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, ինչով էական վնաս է պատճառել պետության ու արդարադատության օրինական շահերին:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հոկտեմբերի 10-ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Կարապետ Մկրտչյանը ընդառաջել է դատապարտյալ, Լեդի Հակոբի եղբորորդի, Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրելու համար 15 տարի ազատազրկման դատապարտված, տվյալ ժամանակահատվածում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող Ստեփան Հակոբյանի առաջարկին՝ նրա ու ևս երկու դատապարտյալների՝ Ռոբերտ Օսիպյանի ու ՁԻԱՀ-ՄԻԱՎ-ով տառապող, այդ հիվանդության 4-րդ՝ ծանր փուլում  գտնվող  դատապարտյալ Ա. Օ.-ի համար թույլատրել տեսակցություն-«մտերմիկ հանդիպում»՝ երեք մարմնավաճառուհիների՝ Լուիզայի, Ալլայի ու Դիանայի հետ:

Այդ օրը տեսակցության իրավունք է ունեցել բոլորովին ուրիշ դատապարտյալ՝ Վիկտոր Դ.-ն: Հենց նրա անունով էլ ձևակերպվել է Ստեփան Հակոբյանի, նրա ընկերների և երեք մարմնավաճառուհիների տեսակցությունը:

Ընդ որում՝ ձևակերպվել է որպես կարճատև տեսակցություն, բայց տրամադրվել է երկարատև տեսակցությունների սենյակը:

Ըստ մեղադրանքի՝ ՔԿՀ պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Կարապետ Մկրտչյանը այդ տեսակցությունը անօրինական կերպով թույլատրելով՝ ցանկացել է «ամրապնդել հեղինակություն ունեցող դատապարտյալների վստահությունը իր նկատմամբ, ունեցել է իր հետագա ծառայությունը հեշտացնելու անձնական շահագրգռություն»:

Տեսակցության կազմակերպական մասը ապահովելու՝ ակնհայտ անօրինական ցուցում Կարապետ Մկրտչյանը տվել է օրվա պատասխանատու հերթապահ, արդարադատության փոխգնդապետ Խաչիկ Խաչատրյանին, ով, իր հերթին, ըստ մեղադրանքի, ցանկանալով «հաճոյանալ» ՔԿՀ պետի տեղակալին, ունենալ հետագա առաջխաղացում, կատարել է պետի տեղակալի ակնհայտ անօրինական ցուցումը, երեք դատապարտյալներին ու նրանց «հյուր» եկած մարմնավաճառուհիներին տրամադրել է երկարատև տեսակցությունների սենյակը՝ մատյանում իրականությանը չհամապատասխանող գրառում կատարելով, թե դատապարտյալ Վիկտոր Դ.-ն է տեսակցել հարազատների հետ…

Երկու ամբաստանյալներին մեղսագրված արարքը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքը:

Նախաքննության ընթացքում մեղքը չընդունած ամբաստանյալ Կարապետ Մկրտչյանը դատական նիստի սկզբում հանդես եկավ միջնորդությամբ՝ գործը արագացված ընթացակարգով քննելու վերաբերյալ: Նա հայտարարեց, որ լիովին ընդունում է մեղադրանքը, զղջում է կատարածի համար:

Արագացված ընթացակարգով գործը քննելուն, բնականաբար,  համամիտ էր նաև նախաքննության սկզբից մեղքն ընդունած երկրորդ ամբաստանյալը՝ Խաչիկ Խաչատրյանը:

Նախագահողը բացատրեց մեղադրանքի էությունը, տեղեկացրեց, ո մեղսագրված հոդվածով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով, որպես պատիժ՝ նախատեսված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի  200-300-ապատիկի չափով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկում՝ առավելագույնը՝ 5 տարի ժամանակով, կալանք՝ 2-3 ամիս ժամկետով կամ ազատազրկում՝ առավելագույնը՝ 4 տարի ժամկետով:

Քանի որ գործը քննվում էր արագացված ընթացակարգով, ամբաստանյալների նկատմամբ չէր կարող նշանակվել ազատազրկման ձևով պատժի առավելագույն չափի՝ 4 տարի ազատազրկման 2/3-ը գերազանցող պատիժ:

Ամբաստանյալ Կարապետ Մկրտչյանը, ում նկատմամբ խափանման միջոց էր ընտրված կալանքը,  չէր կարող դատապարտվել «կալանք» պատժատեսակին:

Կարապետ Մկրտչյանի շահերի պաշտպան, փաստաբան Մկրտիչ Վասակյանը  դատարանին ներկայացրեց իր պաշտպանյալի անչափահաս՝ 14 և15 տարեկան երեխաների ծննդյան վկայականների պատճենները, իր պաշտպանյալի խնամքին գտնվող թոշակառու ծնողների հիվանդությունների վերաբերյալ տեղեկանքներ: Փաստաբանը, որպես Կարապետ Մկրտչյանին բնութագրող հանգամանք, ներկայացրեց նաև նրա հայրիկի՝ ոստիկանության համակարգում երկարատև ծառայած սպայի խրախուսանքների ու պարգևատրումների վերաբերյալ տեղեկանք:

Ըստ ծառայողական բնութագրերի՝ խարխուսանքներ, ինչպես նաև կարգապահական տույժեր ունեին ամբաստանյալները: Նրանք բնութագրվում էին դրական:

Մեղադրող Ռ. Երիցյանը որպես Կարապետ Մկրտչյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք՝ նշեց արդարադատության ծառայողի երդման դրժումը, դատախազը դատարանին ներկայացրեց նաև տեղեկանք՝ Կարապետ Մկրտչյանի երդման վերաբերյալ:

Խաչիկ Խաչատրյանը արդարադատության համակարգ տեղափոխվել էր ոստիկանությունից, նա երդում չէր տվել… Դրա փոխարեն մեղադրողը Խաչիկ Խաչատրյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք դիտեց այն, որ Խաչատրյանը օժանդակել էր հանցագործության բացահայտմանը:

Դատախազը միջնորդեց Կարապետ Մկրտչյանին մեղավոր ճանաչել, դատապարտել 2 տարի ազատազրկման՝ 5 տարով նրան զրկելով որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:

Դատախազը միջնորդեց Խաչիկ Խաչատրյանին մեղավոր ճանաչել, դատապարտել 1 տարի ազատազրկման, պայմանական դատապարտություն կիրառել նրա նկատմամբ ու սահմանել1 տարի փորձաշրջան:

Խաչիկ Խաչատրյանն  ու նրա շահերի պաշտպան, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Արթուր Ալիխանյանը համաձայն էին դատախազի միջնորդած պատժին:

Կարապետ Մկրտչյանի շահերի պաշտպան, փաստաբան Մկրտիչ Վասակյանը միջնորդեց հաշվի առնել, ո իր պաշտպանյալի խնամքին հինգ անձ կա, նա դրական է բնութագրվում, նրա նկատմամբ ևս պայմանական դատապարտություն կիրառել ու սահմանել փորձաշրջան:

Վերջին խոսքում ամբաստանյալները մեղմ վերաբերմունք խնդրեցին, Կարապետ Մկրտչյանը խնդրեց հաշվի առնել իր 15 տարվա անբասիր ծառայությունը:

Չնայած աշխատանքային օրն ավարտվել էր, բայց դատարանը մտավ խորհրդակցական սենյակ ու մոտ մեկ ժամ անց հրապարակեց  դատավճիռը:

Կարապետ Մկրտչյանը դատապարտվեց 1 տարի 6 ամիս ազատազրկման:

Խաչիկ Խաչատրյանը դատապարտվեց 1 տարի ազատազրկման, պայմանական դատապարտություն կիրառվեց նրա նկատմամբ, սահմանվեց 1 տարի փորձաշրջան:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում