Monday, 27 07 2026
Ոչ մի ՆԱՏՕ֊ի ստանդարտ բանակը բանակ չի դարձնի, եթե արմատախիլ չարվեն սովետա֊գողական բարքերը
09:50
Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհները շարունակում են մոլեգնել
09:30
Իրանը կկասեցնի հարվածները, քանի դեռ ԱՄՆ-ի հարձակումները դադարեցված են. Reuters
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը Կոտայքում
09:10
Մեկ զոհ, 29 վիրավոր. Բեռլինում շքերթի վրա հարձակվողը սպանվել է
Կնասպանության դեպքերն ավելացել են. ազդարարող քաղաքացին դարդ է պետության համար
08:50
Հրաձգություն փառատոնի ժամանակ. կա երկու զոհ, հինգ վիրավոր
«Սա մի հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ». Մխիթար Հայրապետյանը ողջունել է «Seaside Startup Summit Armenia 2026»-ի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է միջազգային զբոսաշրջային շուկայում Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային ուղղության դիրքավորման հաջողությունները
Ստեփանակերտի պսևդո-քաղէլիտան իր «սև գործն արել» է և պետք է հեռանա
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում

Կարեն Կարապետյանը Մոսկվայից ստացավ ժամանակավոր նվազագույնը

Կարեն Կարապետյանի Մոսկվա կատարած այցը որոշակիորեն մնաց Հովիկ Աբրահամյանի ՀՀԿ-ից դուրս գալու մասին հայտարարության ստվերում: Միաժամանակ, Կարապետյանի այցի ընթացքում կարծես թե տեղի չունեցավ որևէ այնպիսի մի բան, որը Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ տեղեկությունից շեղեր հանրության ուշադրությունը:

Բացառված չէ նույնիսկ, որ Աբրահամյանը ամենևին էլ ոչ պատահական էր իր հայտարարության համար ընտրել հենց այն օրը, երբ Կարեն Կարապետյանը մեկնում էր Մոսկվա: Աբրահամյանին առնվազն հաջողվեց տեղեկատվական հոսքերում ստվերել այդ իրադարձությունը: Դա առավելագո՞ւյնն է, որ նա կարող էր անել վարչապետի պաշտոնում իրեն փոխարինած Կարեն Կարապետյանի նկատմամբ, թե՞ Հովիկ Աբրահամյանն ունակ է ավելիին:

Այդ հարցն արդեն զգալիորեն որոշվում էր հենց մոսկովյան այցի ընթացքում՝ հատկապես նկատի ունենալով, որ Կարեն Կարապետյանից մի քանի օր առաջ էլ Ռուսաստան էր այցելել Հովիկ Աբրահամյանն ու հանդիպել ՌԴ վարչապետ Մեդվեդևի հետ:

Այստեղ բանն, իհարկե, Կարապետյան-Աբրահամյան դիմակայությունը չէ: Խնդիրը ավելի լայն է և վերաբերում է ընտրական գործընթացին և Հայաստանում նոր իշխանության ձևավորման խնդրին, այլապես զուտ Աբրահամյան-Կարապետյան դիմակայությունը բացարձակապես այն չէ, որով կհետաքրքրվեր Մոսկվան և առավել ևս՝ կհամաձայներ լսել դրա կողմերին:

Այս իմաստով Կարեն Կարապետյանի Մոսկվա կատարած այցն ինքնին ուշագրավ էր իր ֆորմատով: Դա պաշտոնական այց էր, որը ենթադրում է բավական բարձր արարողակարգ, ընդհուպ օդանավակայանում ռազմական պատվո պահակախմբի դիմավորում: Այսինքն՝ Կարապետյանին հրավերից սկսած արդեն իսկ տրվել է որոշակի բարձր ստատուս, ինչն արդեն իսկ որոշակի վերաբերմունքի դրսևորում է:

Մյուս կողմից՝ այցի զուտ բովանդակային կողմը թողնում է հակասական տպավորություն: Մի կողմից՝ քննարկվել են ներդրումային հեռանկարներ, անգամ համատեղ հիմնադրամի ստեղծում, մյուս կողմից, սակայն, չկա որևէ կոնկրետություն թե՛ ոլորտների, թե՛ նաև ժամանակի ու ներդրումային ծավալների իմաստով: Եվ այս տեսանկյունից իրավիճակը հարաբերական է:

Ըստ ամենայնի, Կարեն Կարապետյանին Մոսկվան ճանաչել է որպես Հայաստանի իշխանության հավակնորդ, բայց առայժմ ընդամենը այդքանը: Դրա մասին է գուցե վկայում և այն, որ Կարեն Կարապետյանը Դմիտրի Մեդվեդևին հրավիրել է այցելել Հայաստան: Անկասկած է, որ նրա այցը կլինի խորհրդարանական ընտրություններից հետո: Մեդվեդևը հայտարարել էր, որ դժվար է չընդունել հրավերը:

Սա առնվազն որոշակի ազդակ է Սերժ Սարգսյանին, որ խորհրդարանի ընտրությունից հետո Ռուսաստանի համար Կարեն Կարապետյանը նախընտրելի վարչապետ է, եթե նկատի առնենք այն, որ բավական խոսակցություններ էին սկսել շրջանառվել այն մասին, որ Սերժ Սարգսյանը խորհրդարանի ընտրությունից հետո իրականում ձգտելու է վարչապետ դարձնել Վիգեն Սարգսյանին: Համենայնդեպս, Կարեն Կարապետյանի շուրջ թեժացած «սահմանադրա-իրավական» արգելքների մասին խոսակցությունները բացահայտեցին մի բան, որ Սարգսյանը ամենևին էլ հեռահար ծրագրեր չի կապում Կարեն Կարապետյանի հետ՝ ի տարբերություն հրապարակային ելույթների:

Այսպիսով, առնվազն մինչև Մեդվեդևի Հայաստան այցը Կարեն Կարապետյանն ըստ ամենայնի կմնա Հայաստանի վարչապետ: Դրանից հետո հնարավոր իրադարձությունների հարցն ըստ երևույթին կորոշվի հենց Մեդվեդևի այցի ընթացքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում