Monday, 27 07 2026
Ոչ մի ՆԱՏՕ֊ի ստանդարտ բանակը բանակ չի դարձնի, եթե արմատախիլ չարվեն սովետա֊գողական բարքերը
09:50
Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհները շարունակում են մոլեգնել
09:30
Իրանը կկասեցնի հարվածները, քանի դեռ ԱՄՆ-ի հարձակումները դադարեցված են. Reuters
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը Կոտայքում
09:10
Մեկ զոհ, 29 վիրավոր. Բեռլինում շքերթի վրա հարձակվողը սպանվել է
Կնասպանության դեպքերն ավելացել են. ազդարարող քաղաքացին դարդ է պետության համար
08:50
Հրաձգություն փառատոնի ժամանակ. կա երկու զոհ, հինգ վիրավոր
«Սա մի հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ». Մխիթար Հայրապետյանը ողջունել է «Seaside Startup Summit Armenia 2026»-ի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է միջազգային զբոսաշրջային շուկայում Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային ուղղության դիրքավորման հաջողությունները
Ստեփանակերտի պսևդո-քաղէլիտան իր «սև գործն արել» է և պետք է հեռանա
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում

Բոսֆորի մզկիթներում նամազ անողները չգիտեն, որ դրանք կառուցվել են հայազգի Բալյանների կողմից. թուրք սյունակագիր

Բոսֆորի գեղաշուք մզկիթներում նամազ անողների մեծ մասը չգիտի, որ դրանք Բալյան հայ ընտանիքից սերող արքունական ճարտարապետների ձեռքի գործն են: 18-19-րդ դարերում Ստամբուլում և նրա շրջակայքում կառուցված բոլոր պալատները, մզկիթները, եկեղեցիները, ամառանոցները, զորանոցները, դպրոցները, հիվանդանոցները, աշտարակները, աղբյուրներն ու թատրոնները Բալյանների ձեռքի գործն են: Այս մասին Türkiye թերթում գրել է Էքրեմ Բուղրա Էքկինջին և ներկայացրել պոլսահայ ընտանիքի պատմությունն ու ճարտարապետական գործերը։

screen-shot-2017-01-16-at-07_32_14-1

Հոդվածագիրը գրում է, որ Բալյան ազգանունն առաջինն օգտագործել է վարպետ Գրիգորը (1764-1831թթ.)՝ Սելիմ 3-րդ սուլթանի պալատական ճարտարապետը։ Գրիգորի հայրը՝ Մերեմեթչի Բալի Քալֆան, Ստամբուլ է տեղափոխվել Կեսարիայից։ Գրիգոր Բալյանը մեծ հեղինակություն ու պատիվ է վայելել ինչպես հայերի, այնպես էլ կայսրության մյուս բնակիչների շրջանում: Գրիգորն այնքան է մտերմացել Սելիմին հաջորդած Մահմուդ 2-րդ սուլթանի հետ, որ վերջինս նրան ու ընտանիքին ազատել է հարկերից։ Նրա ամենահայտնի գործերից են Սելիմիյե զորանոցն ու Նուսրեթիե մզկիթը:

Գրիգորի որդի Կարապետ Ամիրան (1800-1866թթ.) նույնպես պալատական ճարտարապետ է եղել։ Նա իր փեսա Օհաննեսի և որդու՝ Նիկողոսի հետ 1853թ. կառուցել է Դոլմաբահչեի պալատը: Կարապետը կառուցել է 7 պալատ, 4 գործարան, 1 զորանոց, 1 մզկիթ, 7 եկեղեցի, 2 հիվանդանոց, 3 դպրոց, 2 ջրամբար:

screen-shot-2017-01-16-at-07_32_20-1

Կարապետի որդի Նիկողոս Բալյանը (1825-1858թթ.) , ով կրթություն է ստացել Փարիզում, իր կարճ կյանքի ընթացքում մի շարք արժեքավոր գործեր է ստեղծել, որոնց թվում են՝ Օրթաքյոյի մզկիթը, Դոլմաբահչեի ժամացույցի աշտարակը: Նրա եղբոր՝ Հակոբի (1837-1875թթ.) ամենահայտնի աշխատանքը 1864թ. կառուցված Բեյլերբեյի պալատն է: Կարապետի որդիներից Սիմոն Բալյանը (1846-1894թթ.) նույնպես պալատական ճարտարապետ էր: Նրա ամենահայտնի ստեղծագործությունը Մաչքայի զինանոցն է:

Բալյանների ընտանիքի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկն էլ Սարգիս Բալյանն է (1831-1899թթ.), որը վերականգնելով երկրաշարժից և հրդեհից ավերված Ստամբուլի շրջանները՝ նվաճել էր սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի վստահությունը:

screen-shot-2017-01-16-at-07_32_28-1

Սարգիս Բալյանը ավելի քան 50 շինություններ է կառուցել, որոնց թվում են՝ Քանդիլլի Ադիլե Սուլթան պալատը, Յըլդըզ պալատական համալիրը, այսօրվա Ստամբուլի համալսարանի Համիդիե մզկիթը, ժամացույցի աշտարակը և այլն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում