Երգչուհի Քեթի Փերին մերկ նկարահանվել է տեսանյութում, որպեսզի ԱՄՆ բնակչությանը կոչ անի մասնակցեն նախագահի ընտրություններին:
«Այսօր ընտրողների գրանցման ազգային օրն է, ես և @funnyordie-ը (տեսանյութեր ստեղծելու պորտալ) և @rockthevote-ը (հասարակական կազմակերպություն) քեզ հրավիրում ենք գրանցվելու»,- գրել է երգչուհին Twitter-ում:
Հոլովակում երգչուհու մարմնի ավելի սադրիչ մասերը ծածկված են սև գծով: