Sunday, 26 07 2026
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

Արթուր Սաքունց. Փոխելով մարմնավաճառներին՝ հասարակաց տունը չի փոխվում

Անդրադառնալով դիտարկմանը, որ այս օրերին մամուլը լեցուն է արտահոսքերով այն մասին, որ առաջիկայում ՀՀԿ խորհրդի և ԳՄ նիստում կքննարկվի վարչապետի և մի քանի նախարարների հարցը և հավանաբար կազդարարվի արմատական փոփոխությունների մասին, «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշեց, որ այդ ամենի հետ կապված հույսեր չունի, որովհետև, նրա խոսքով, ՀՀԿ ԳՄ պալատի ներսում փոխատեղումներ, խոսակցություններ, գուցեև ինտրիգներ են տեղի ունենում, որոնք որևէ առնչություն չունեն մեր իրականութան հետ:

«Ստիպված եմ հիշեցնել հայտնի օդեսացի հրեայի մասին պատմությունը. երբ որ նրան հարցնում են՝ պալիտբյուրոյում փոփոխություններ են տեղի ունենում, դուք ի՞նչ կարծիքի եք, այդ փոփոխությունները արդյունք կունենա՞ն, նա պատասխանում է. «Հայրս հեղափոխությունից առաջ Օդեսայում հասարակաց տուն ուներ, և երբ որ քիչ էր եկամուտ ունենում, հայրս ոչ թե մարմնավաճառների մահճակալներն էր փոխատեղում, այլ փոխում էր մարմնավաճառներին»: Ցավոք այս պատմությունը մեր իրականության հետ առնչություն ունի. մարմնավաճառներին փոխելով՝ հասարակաց տունը մնում է հասարակաց տուն, եկամտի աղբյուրը մնում է նույնը»,- նշեց Ա. Սաքունցը:

Նրա խոսքով՝ ո՛չ ապրիլյան պատերազմից, ո՛չ հուլիսյան իրադարձություններից հետո՝ կապված «Սասնա ծռեր»- ի զիված գործողության հետ, որոնք Հայաստանի արտաքին և ներքին անվտանգության և մարտահրավերների ժայթքում էին, հանրությունը չտեսավ դասեր քաղելու խոսքի տրամաբանական և բովանդակային գործողությունը:

«Չտեսանք պատշաճ քննություն ապրիլյան իրադարձությունների պատճառների վերհանման վերաբերյալ: Այն, ինչ չէր արվել տարիների ընթացքում, փորձեցին հիմա անել՝ ֆինանսական ներհոսքերի, մադկանց էմոցիաների, զգացմունքների հիման վրա կատարել շինարարական, ամրացման աշխատանքներ բաժանարար գծում: Եվ ոչ մեկը չի հարցնում, իսկ ո՞ւր են մինչև հիմա այդ աշխատանքների համար հատկացված ֆինանսական միջոցները: Հիշենք, որ Ս. Սարգսյանը եղել է պաշտպանության նախարար, անվտանգության և ներքին գործերի նախարար, վարչապետ. այսինքն՝ այն պաշտոններն է զբաղեցրել, որոնք առնչվում են նաև արտաքին քաղաքականության և անվտանգության, ինչպես նաև ֆինանսական հոսքերի հետ»,- նշեց իրավապաշտպանը և հավելեց, որ Հայաստանի Հանրապետությունում իրավիճակը հասցվեց այնպիսի փուլի, երբ կատարվեց հարցը զենքով լուծելու քայլ:

Իրավապաշտպանի խոսքով՝ այն փոփոխությունները, որոնց մասին խոսվում է, ընդամենը փոխատեղումներ են պալատի ներսում:

Մանրամասները՝ տեսանյութւմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում