Ավստրալիայի Մելբուրն քաղաքում հայտնվել է խոշոր չափերի գրաֆիտի ռեփեր Քանյե Ուեսթի «Famous» հոլովակի մոտիվներով, հայտնում է NME-ն:
Որմնանկարում երևում են երաժշտական հոլովակի 3 գլխավոր կերպարները` Քանյե Ուեսթը, Քիմ Քարդաշյանը և երգչուհի Թեյլոր Սվիֆթը, ովքեր մերկ պառկած են մահճակալին:
Նոր գրաֆիտի մասին հայտնի է դարձել փողոցային նկարիչ Lushsux-ի գրառումից: Instagram-ում նա նկարի տակ գրել է. «Ո՞վ է սա արել»:









































