Վալենսիայի արվարձանում տեղի ունեցող Tomatina ամենամյա տոնակատարությանը, որտեղ որպես նետման զենք հանդես է գալիս լոլիկը, մասնակցել են մի քանի հազար իսպանացի և արտասահմանցի, հայտնում է Sun Sentinel-ը:
Նշվում է, որ միջոցառման կազմակերպիչները բերել են մոտ 160 տոննա լոլիկ՝ 6 բեռնատարով:
Անսովոր տոնը տևում է 1 ժամ: Արդյունքում Բունյոլ քաղաքի փողոցները ներկվել են կարմիր գույնով:













































