Հնդկաստանի մշակույթի և տուրիզմի պետական նախարար Մահեշ Շարման բացատրել է արտասահմանցի զբոսաշրջիկ կանանց ոչ մեծ քաղաքներ այցելելու ժամանակ կիսաշրջազգեստ չհագնելու իր խորհուրդը, հայտնում է RIA Novosti-ն: Շարման հայտարարել է, որ դա արգելք չէ, այլ խորհուրդ, և վերաբերվում է կրոնական վայրեր այցելելուն:
Նրա խոսքերով՝ ժամանելով օդանավակայան, արտասահմանցի զբոսաշրջիկներին տրվում է հյուրերի գրքույկ, որտեղ նշված է, որ ոչ մեծ քաղաքներում նրանք «չպետք է գիշերները զբոսնեն միայնակ կամ հագնեն շքեղորեն՝ օրինակ կիսաշրջազգեստներ»:
Այդ առիթով լրագրողներին տված բացատրությունում նախարարը հայտարարել է, որ այդ հայտարարությունը ըստ էության եղել է միայն խորհուրդ, այլ ոչ թե արգելք, և ավելացրել, որ դա վերաբերվել է կրոնական վայրեր այցելելուն: