Tuesday, 28 07 2026
Նոր խաղահրապարակ՝ Էրեբունի վարչական շրջանում
13:10
Ալիևն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Բացահայտվել է 600 մլն դրամի չհայտարարված շրջանառություն
12:50
Հզոր երկրաշարժ՝ Ճապոնիայի Կյուսյու տարածաշրջանում
Մեկնարկել են զինվորական երդման արարողությունները, նորակոչիկներին հատկացվում է երկօրյա արձակուրդ․ Պապիկյան
12:30
Սի Ծինփինը Սլովակիային կոչ է արել կառուցողական դեր կատարել Չինաստան-ԵՄ հարաբերություններում
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքան արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը
12:10
Ֆրանսիայում անտառային հրդեհներն ամենաուժգինն են երկրորդ համաշխարհայինից ի վեր
Պուտինը Հայաստանի ընդդիմությանը «հանձնարարեց» հանրաքվե նախաձեռնել
11:50
Ֆինլանդիան փակել է օդային և ծովային տարածքի մի մասը՝ ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով
11:40
Ըմբշամարտի Մ-17 տարեկանների ԱԱ-ում Հայաստանն այսօր 5 մասնակից ունի
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
11:20
Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում
11:10
Հայէկոնոմբանկը ժամկետից շուտ ավարտել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
10:50
Ամերիկացիների միայն մեկ երրորդն է կողմ Իրանի դեմ պատերազմին
Սպասվում է առանց տեղումների եղանակ
10:30
Նեթանյահուի և Թրամփի հարաբերությունները լարվել են
Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ուկրաինական ԱԹՍ-ները չեն կարողացել խոցել Պոդոլսկում Wildberries-ի լոգիստիկ համալիրը
Հայաստան-Թուրքիա փակ սահմանն ավելի սուր է զգացվում Ռուսաստանի սահմանափակումների պատճառով
09:50
Թրամփը կհանդիպի Զելենսկու ու Նեթանյահուի հետ
Լարսը բաց է
ԱՄՆ֊ում և ԵՄ֊ում սպասում են Հայաստանի ինքնիշխան որոշմանը` երկաթուղու և ատոմակայանի վերաբերյալ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09:10
Ասիական կիսահաղորդիչային ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրել
Ռուսաստանի գնացքը գնացել է. նա կարող է տարածաշրջան վերադառնալ միայն պատերազմով
08:50
Բաբ էլ Մանդեբի նեղուցում նավերի երթևեկությունը 56%-ով կրճատվել է հութիների գործողությունների պատճառով
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում հուլիսի 28-ին
08:30
Արաղչին Սաուդյան Արաբիայի և Օմանի պաշտոնակիցների հետ քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները

Ով և ինչ էր պլանավորում հուլիսի 29-ին

Հուլիսի 29-ի իրադարձությունները «ոչ սովորական» ընթացք ստացան թեժ գիշերվանից դեռևս ժամեր առաջ՝ դեռևս առավոտից, երբ հայտարարվեց երկու շտապ ասուլիսների մասին: Դրանք էին Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի և ՊՊԾ գունդը վերցրած «Սասնա ծռեր» ջոկատի անդամներ Կյուրեղյան եղբայրների հոր՝ Արմենակ Կյուրեղյանի ասուլիսները:

Միաժամանակ, ինչ-որ առումով անակնկալ, հեռախոսազրույց եղավ ՊՊԾ գնդում գտնվող ջոկատի ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանի հետ: Անակնկալ թե՛ այն իմաստով, որ կարծես թե երկու օր կտրվել էր ջոկատի արտաքին կապը, թե՛ նաև Վարուժան Ավետիսյանի արած չափազանց ուշագրավ և էական հայտարարության, թե իրենց արածը ապագաղութացման շարժում է՝ Հայաստանը գաղութացրած Ռուսաստանի դեմ:

Հուլիսի 29-ին տեղի ունեցավ մեկ այլ անակնկալ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանկարծ հայտարարեց, թե մտադիր է հրաժարվել Տնտեսագիտական համալսարանի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնից՝ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով:

Այդ անակնկալները մեծ հաշվով չունեն ընդհանուր ուղղակի կապ, թեև դրանցից երեքն ուղղակիորեն վերաբերում էր նույն խնդրին, իսկ մեկը՝ թերևս անուղղակի: Բայց հատկանշական էին դրանցում տեղ գտած նրբերանգները:

Մասնավորապես, Գառնիկ Իսագուլյանը, չգիտես ինչու, որոշել էր «մերկացնել» Ալեք Ենիգոմշյանի անցյալը: Արդյո՞ք միայն նրա համար, որ Ենիգոմշյանը «ստախոս» էր ասել Իսագուլյանի ընկեր Վիտալի Բալասանյանին, թե՞ կար այլ պատճառ: Միաժամանակ Գառնիկ Իսագուլյանը հարց է տալիս, թե այդ ինչպե՞ս Ենիգոմշյանը «վերջին պահին Ֆրանսիայի վիզա ստացավ» և ո՞ւմ հանդիպեց Ֆրանսիայում: Արդյո՞ք Իսագուլյանն ակնարկում էր ինչ-որ բան Ֆրանսիայի ուղղությամբ, թե՞ ինչ-որ մեկի ուղղությամբ: «Վերջին պահին»-ը նշանակում է, որ մինչ այդ Ենիգոմշյանն ունեցել է Ֆրանսիա մեկնելու խնդիր, վիզա չի ստացել, բայց ինչ-որ մեկը լուծել է այդ խնդիրը, ու «վերջին պահին» վիզայի հարցը լուծվել է: Ո՞ւմ, ի՞նչ և ինչո՞ւ էր ակնարկում Իսագուլյանը: Եվ ամենավերջինը՝ Իսագուլյանը հայտարարեց, թե «Սասնա ծռերին» կառավարում են «դրսից»: Այդ դուրսը Հայաստանի «ներսո՞ւմ» էր, թե՞ Հայաստանից «դուրս»՝ նա չմանրամասնեց:

Այդ ֆոնին բավական մտահոգիչ տեսքով էր ասուլիս տալիս և բանակցություն վերսկսելը անհրաժեշտ համարում Կյուրեղյան եղբայրների հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը: Ինչ խոսք, ծնողը գտնվում է բարդ հոգեբանական վիճակում, և նրա տեսքը չի կարող չլինել մտահոգիչ, բայց հատկանշական էր, որ նա հարկ էր համարել հանդես գալ բանակցությունը վերսկսելու և անձամբ միջնորդ դառնալու կոչով: Ի՞նչ վտանգավոր զարգացման կամ ծրագրի մասին էր տեղեկացել հայրը, որ շտապում էր կանխել իր հայտարարությամբ:

Իսկ ինչո՞ւ զինված ապստամբություն սկսելու մասին հայտարարությունից միայն 13 օր անց «Սասնա ծռերի» ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը որոշեց հայտարարել այն մասին, որ իրենք սկսել են Հայաստանի ապագաղութացման շարժում Ռուսաստանի դեմ:

Արժե հիշել, որ մի քանի օր առաջ, երբ նույն «Սասնա ծռերը» մտահոգություն էր հայտնել, թե Հայաստան կարող է եկած լինել ռուսական «Ալֆա» հատուկ ջոկատը, դրանից քիչ անց Ալեք Ենիգոմշյանը Խորենացի փողոցի հարթակից հայտարարել էր, թե Ռուսաստանը մեր բարեկամն է և կլինի: Ինչո՞ւ 13-րդ օրը Վարուժան Ավետիսյանը հայտարարեց Ռուսաստանի դեմ ապագաղութային շարժում լինելու մասին: Ինչո՞ւ այդ մասին չէր հայտարարվել առաջին իսկ օրը կամ՝ երկրորդ: Արդյո՞ք 13 օր փնտրվում էր նախաձեռնության քաղաքական իմաստը, թե՞ հայտարարությունն ուներ լոկ ինքնապաշտպանության նպատակ՝ կրկին ինչ-որ հասունացող վտանգից:

Նույն օրը հայտարարությամբ հանդես եկավ ԱՄՆ դեսպանատունը՝ զինված խմբին կոչ անելով բաց թողնել «պատանդներին» և հերթական անգամ հորդորելով հակամարտությունը հանգուցալուծել խաղաղ ճանապարհով: Ինչի՞ց էր փորձում զերծ պահել իրադարձությունների զարգացումն ԱՄՆ դեսպանատունը:

Իսկ ի՞նչ էր խմորվել իշխանության ներսում, որ Հովիկ Աբրահամյանի համար առաջացել էր ՏՀ կառավարման խորհրդի նախագահի պաշտոնի անտանելի ծանրություն:

Իսկ նախօրեին տեղի էր ունեցել ՀՀԿ ԳՄ նիստ, որի ընթացքում քննարկել էին Երևանի իրադարձությունները, իսկ Հերմինե Նաղդալյանը հայտարարել էր, թե իշխանության դիրքորոշումը խաղաղ հանգուցալուծումն է: Բայց դրան հաջորդած օրերին իրադարձությունները ամենևին չունեցան խաղաղ ընթացք: Իշխանությունը ստե՞լ էր՝ Նաղդալյանի շուրթերով, թե՞ հայտնի չէ, թե ով է իշխանությունը, և այն մեծ հաշվով երբեք չլինելով միատարր՝ ներկայիս բարդ գործընթացում ընդհանրապես բաժանվել է մի քանի բևեռների, ինչպես, օրինակ, մի քանի ուղղության բաժանվեց հուլիսի 29-ի երեկոյան երթը՝ «անսպասելիորեն» մտնելով Սարի թաղ. ինչպես երթի կազմակերպիչները խոստովանեցին՝ անակնկալ էին պատրաստել իշխանությանը: Բայց պարզվեց, որ դա այնքան էլ անակնկալ չէր, և իշխանությունն էլ պատրաստել էր ծուղակ Սարի թաղում:

Իսկ ինչ է կատարվել այդ զարգացումների «կիզակետ» ՊՊԾ գնդում՝ առնվազն հուլիսի 30-ի կեսօրի դրությամբ չկա տեղեկություն, մինչ այդ տարածված հատուկ գործողության և պարզապես կռվի մասին իրարամերժ տեղեկությունների ֆոնին:

Այդ ընթացքում բանտից հաղորդագրություն է տարածել Ժիրայր Սեֆիլյանը՝ Սերժ Սարգսյանին ասելով, որ բաց է գործակցության համար՝ արյունահեղությունը կանխելու նպատակով: Սեֆիլյանի այդ հայտարարությունը՝ հուլիսի 29-ի թեժ գիշերվանից հետո, թողնում է ինչ-որ մասով այդ իրադարձությունների համար պատասխանատվություն ստանձնելու տպավորություն՝ Սարգսյանին հիշեցնելով, որ եթե նոր թեժացումներ չի ցանկանում, ապա պետք է գործակցել:

Մյուս կողմից՝ Սեֆիլյանի հայտարարությունը կարող է լինել իրավիճակի և պետության կայունության համար անձնական պատասխանատվության գիտակցման դրսևորում, գործակցության առաջարկի հնչեցմամբ՝ պատասխանատու մոտեցման կոչ անելով նաև իշխանությանը: Իսկ Սերժ Սարգսյանը, ըստ տեղեկությունների, մեկնել է Հայաստանից: Նրա համար որևէ բան հուլիսի 29-ին անակնկալ եղե՞լ է, թե՞ ոչ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում