The Washington Post-ը Brexit-ի ֆոնի վրա անվանել է որոշ եվրոպացիների կողմից Եվրամիությանը բացասաբար վերաբերվելու 7 պատճառ:
Առաջին պատճառը «եվրոպացի բյուրոկրատների համար վճարելու» անհրաժեշտությունն է: Խոսքը Եվրամիության որոշ ներկայացուցիչների անհամեմատելի մեծ աշխատավարձերի մասին է:
Երկրորդ պատճառը թանկարժեք այցելություններն են: Այն, որ Եվրախորհրդարանը պետք է ամեն ամիս լրիվ կազմով հավաքվի Ստրասբուրգում այն դեպքում, երբ ԵՄ գործողությունների մեծ մասը կարգավորվում է Բրյուսելից: Նշվում է, որ Ստրասբուրգում և Բրյուսելում շտաբ-բնակարանների ծախսերը տարեկան կազմում են 200 միլիոն դոլար:
Երրորդ պատճառը ԵՄ ստանդարտներն են, որոնցով Բրյուսելը չափազանց հեռու է գնում:
Հինգերորդ պատճառը որևէ նախաձեռնության վերաբերյալ ընտրողների կարծիքը հաշվի չառնելն է, որի արդյունքում նախաձեռնությունը ինչ-որ ձևով ընդունվում է:
Վեցերորդ պատճառը թանկարժեք թարգմանիչների հսկայական բանակն է: Օրինակ՝ Եվրահանձնաժողովում աշխատում է 1750 լեզվաբան, 600 մշտական թարգմանիչ և 3000 ֆրիլանսեր-թարգմանիչ:
Յոթերորոդ պատճառը ավելորդ բյուրոկրատությունն է:








































