Monday, 27 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

Պատմական օր Հայաստանի համար

Այսօր Հայաստան կժամանի Հռոմի Ֆրանցիսկոս Առաջին Պապը: Այս իրադարձության նշանակությունը կարիք չունի ավելորդ մեկնաբանությունների: Նրանք, ովքեր պատկերացնում են, թե ով է Հռոմի Պապը, ինչ նշանակության, մասշտաբի կարգավիճակ է դա համաշխարհային պատմության համար՝ թե՛ կրոնական, թե՛ քաղաքական, թե՛ քաղաքակրթական իմաստով, ավելորդ մեկնաբանությունների կարիք իսկապես չունեն, իսկ ովքեր չունեն պատկերացում, հազիվ թե մի քանի ավելորդ նախադասությունն ինչ-որ բան ասի նրանց:

Հայաստան է ժամանում Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը: Սա ահռելի մեծ նշանակություն է Հայաստանի համար, սա նաև միջազգային նշանակության իրադարձություն է, ինչպիսին հանդիսանում են Պապի բոլոր այցերը: Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ Ֆրանցիսկոս Առաջինի պարագայում Հայաստանն ու հայ ժողովուրդը ուշադրության կենտրոնում են վաղուց, առնվազն 2015 թվականի ապրիլի 24-ից, երբ Պապը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում մատուցեց պատմական պատարագը:

Այսինքն՝ այստեղ գործ ունենք ոչ թե իրավիճակային ուշադրության, այլ բավական տևական շարունակություն ունեցող մի յուրօրինակ հետագծի հետ, որն անկասկած իրենից ներկայացնում է բավականին ծանրակշիռ մի պատմա-քաղաքական գործընթաց: Վերջին հաշվով, Հայաստան է գալիս քրիստոնեական աշխարհի ուղենիշ հանդիսացող մարդը, իսկ քրիստոնեական աշխարհը ներկայումս կրոնական տարածություն չէ: Այն ներկայումս համամարդկային արժեհամակարգի առանցք է, որի շուրջ այսօր հաջողությամբ համախմբվել են նաև ոչ քրիստոնեական մի շարք երկրներ ու հասարակություններ, որոնք, սակայն, այդ տարբերակով ոչ թե կորցրել են իրենց կրոնա-քաղաքական նույնականացումը, այլ պարզապես հարստացել են որպես հասարակություն նոր գործիքներով:

Եվ այս իմաստով, պատկերացնելի է, թե որքան ավելի խորքային հեռանկարներ կան Հայաստանի՝ առաջին քրիստոնյա պետության համար: Սա էլ իր հերթին առաջ է բերում մեկ այլ կարևոր խնդիր: Վերջին հաշվով, առաջին անգամը չէ, որ Հռոմի Պապը ժամանում է Հայաստան:

15 տարի առաջ Հայաստանում էր Պապ Հովհաննես Պողոս Երկրորդը: Եվ թեև իրենց նկարագրով, մոտեցումներով, իրենց կերպարային ընդգրկումով Հովհաննես Պողոս Երկրորդն ու Ֆրանցիսկոս Առաջինը լիովին տարբեր մարդիկ են, ու թեև լիովին, արմատապես տարբեր են այն ժամանակահատվածները, երբ տեղի են ունենում նրանց այցերը, ու թեև լիովին տարբեր են այցելության շարժառիթները, այնուհանդերձ ակնհայտ է, որ մենք քաղաքակրթա-քաղաքական առումով «բաց ենք թողել» արդեն Պապի մի այց:

Այսինքն՝ մենք այդ այցը չենք կարողացել լիարժեք ծառայեցնել Հայաստանի քաղաքակրթական հարստացմանն ու հասարակական և պետական որակական առաջընթացին, արժեհամակարգային արդիականացմանը: Սա նշանակում է, որ ոչինչ չի լինում ինքնըստինքյան, և ըստ այդմ՝ արժանանալով Պապի այցին, նաև պետք է արժանանալ այդ այցի խորքային արդյունքների: Դա նշանակում է դիտարկել այդ այցերը որպես ավանս, ոչ թե պարգև: Որպես ավանս այն ահռելի հասարակական ու պետական, նաև համահայկական աշխատանքի, որ պահանջվում է արդեն քառորդ դար, բայց որը իրականացվում է լոկ հատվածաբար, լոկ առանձին դեպքերում՝ չդառնալով պետական ընթացք, չդառնալով պետական նկարագիր, համազգային նկարագիր:

Ֆրանցիսկոս Առաջին Պապի այցը այս առումով լինելով չափազանց կարևոր նշանակության, ըստ էության նաև մեզ հերթական անգամ հիշեցնում է այն պատմական խնդիրն ու առաքելությունը, որ մենք արդեն քառորդ դար թողնում ենք կիսատ, որ մենք արդեն քառորդ դար քնեցնում ենք մեր եզակի հաջողությունների դափնիների վրա:

Ի՞նչ է մնալու Պապի այցից հետո Հայաստանում կամ ի՞նչ ուղերձ է Պապը տանելու Հայաստանից իր հետ: Սա հարցերի հարցն է այսօր:

Բարի Գալուստ՝ Ֆրանցիսկոս Առաջին Պապ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում