Monday, 27 07 2026
Ոչ մի ՆԱՏՕ֊ի ստանդարտ բանակը բանակ չի դարձնի, եթե արմատախիլ չարվեն սովետա֊գողական բարքերը
09:50
Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհները շարունակում են մոլեգնել
09:30
Իրանը կկասեցնի հարվածները, քանի դեռ ԱՄՆ-ի հարձակումները դադարեցված են. Reuters
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը Կոտայքում
09:10
Մեկ զոհ, 29 վիրավոր. Բեռլինում շքերթի վրա հարձակվողը սպանվել է
Կնասպանության դեպքերն ավելացել են. ազդարարող քաղաքացին դարդ է պետության համար
08:50
Հրաձգություն փառատոնի ժամանակ. կա երկու զոհ, հինգ վիրավոր
«Սա մի հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ». Մխիթար Հայրապետյանը ողջունել է «Seaside Startup Summit Armenia 2026»-ի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է միջազգային զբոսաշրջային շուկայում Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային ուղղության դիրքավորման հաջողությունները
Ստեփանակերտի պսևդո-քաղէլիտան իր «սև գործն արել» է և պետք է հեռանա
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում

Հասկանում եմ հայերի դժգոհությունը բարոյաքաղաքական տեսանկյունից. Ֆյոդոր Լուկյանով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկյանովը:

Փորձագետն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հեռանկարներին և մասնավորապես այն փաստին, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցն այս շաբաթ քննարկվել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի նիստում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ:

– Պարոն Լուկյանով, Ղարաբաղյան հարցն այդքան կարևո՞ր է Ռուսաստանի անվտանգության համար՝ Անվտանգության խորհրդի նիստում քննարկելու համար:

– Ղարաբաղյան հարցը չափազանց կարևոր է Հարավային Կովկասի տարածաշրջանի, հետևաբար նաև՝ Ռուսաստանի համար, քանի որ այնտեղ Ռուսաստանը ներկայացված է ամենատարբեր ձևերով, Ռուսաստանն իր հարաբերություններն ունի տարածաշրջանի երկրների, նույնիսկ Վրաստանի հետ: Հասկանալի է, որ դիվանագիտական հարաբերություններ չկան, բայց կա խնդիրների մի ամբողջ համալիր, որոնք ապագայում կարող են առաջացնել վտանգներ: Այնպես որ՝ Ռուսաստանն, իհարկե, բացարձակապես հետաքրքրված չէ Ղարաբաղյան հակամարտության սրացմամբ: Մենք տեսանք ռազմական գործողությունների վերսկսում մեկ ամիս առաջ: Եվ ռուսական դիվանագիտությունը գործադրեց առավելագույն ջանքեր, որպեսզի անհապաղ դադարեցվեն ռազմական գործողությունները, որովհետև պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարված է Ռուսաստանի ողջ քաղաքականությանը ոչ միայն Հարավային Կովկասում, այլև ավելի լայն իմաստով: Այնուամենայնիվ, Ռուսաստանը առանցքային խաղացող է այնտեղ: Հետևաբար զարմանալի չէ, երբ այս հարցը քննարկվում է Ռուսաստանում ամենաբարձր մակարդակում:

– Իսկ ավելի շատ ո՞ր տեսանկյունից է հակամարտության սրացումը վտանգավոր Ռուսաստանի անվտանգության համար:

– Այս հարցը կարելի է քննարկել տարբեր տեսանկյուններից: Ես կասեի՝ Հարավային Կովկասը, ցավոք, մտնում է անկայունության գոտի, որը սկսվել է Հյուսիսային Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից և տարածվում է դեպի հյուսիս ու արևելք, այսինքն՝ Եվրասիայի տարածքի վրա: Մենք արդեն տեսնում ենք դրա նախանշանները: Այս իմաստով Հարավային Կովկասն այն պատնեշն է, որը կա՛մ կարող է արգելակել այդ զարգացումը, կա՛մ էլ ընդհակառակը՝ խթանել դրան: Բացի այդ, կան մի շարք այլ գործոններ: Առաջինը՝ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է, Ռուսաստանը բավական բարդ, բայց կարևոր հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, երկրորդը՝ Հյուսիսային Կովկասը նույն այդ տարածաշրջանի մի մասն է: Սա պարզ է: Բայց ես կարծում եմ, որ այսօր այս ամենը պիտի դիտարկվի նաև նշված գլոբալ զարգացումների համատեքստում:

Դուք ասում եք, որ պատերազմը Լեռնային Ղարաբաղում վտանգավոր է Ռուսաստանի համար, բայց մյուս կողմից՝ ռուսական քաղաքականությունը խիստ քննադատության ենթարկվեց Հայաստանում, երբ հայ հասարակությունը, որն ավանդաբար համարվել է ռուսամետ, գիտակցեց, որ Ադրբեջանը հայկական կողմի դեմ պատերազմ է սկսել ռուսական զենքով: Չե՞ք կարծում, որ ժամանակն է փոխել այն քաղաքականությունը, որ մինչ օրս իրականացրել է Ռուսաստանը տարածաշրջանում:

– Կասկած չկա, որ այդ քաղաքականությունը կատարյալ չէ և շատ խոցելի է քննադատության համար: Ես հասկանում եմ հայ հասարակության դժգոհությունը բարոյաքաղաքական տեսանկյունից, բայց նման բաները, ցավոք, մշտապես լինում են մեծ քաղաքականության մեջ: Օրինակ՝ Միացյալ Նահանգները ռազմական աջակցություն է ցույց տալիս այն երկրներին, որոնք հակամարտում են միմյանց դեմ: Ամերիկացիները այդ հարաբերությունների միջոցով ավելի մեծ լծակներ են ձեռք բերում թե՛ այս և թե՛ այն կողմի նկատմամբ: Նմանատիպ հակամարտությունների որևէ փորձագետ կասի՝ երբ հակամարտությունը հնարավոր չէ լուծել դիվանագիտական ճանապարհով, կայունությունը պահպանելու միակ ձևը ուժերի հավասարակշռության պահպանումն է: Ռուսաստանը երաշխավորում է Հայաստանի անձեռնմխելիությունը, բայց միևնույն ժամանակ հնարավորություն է տալիս Ադրբեջանին ավելի ինքնավստահ զգալ: Հույզերը Հայաստանում հասկանալի են, բայց վախենամ, որ դա չի փոխվի: Բայց եթե դիվանագիտական առաջընթաց լինի, դիվանագիտությունը դուրս գա փակուղուց, այդ դեպքում կլինեն բոլորովին այլ մոտեցումներ: Առայժմ մեծ հույսեր չկան:

– Նախքան վերջին իրադարձությունները Ռուսաստանի պաշտոնյաներն ասում էին, որ ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցությունը բիզնես է, ոչ թե քաղաքականություն, բայց երբ Հայաստանը պաշտոնական մակարդակով դժգոհություն հայտնեց ռուս գործընկերներին Ադրբեջանին զենք մատակարարելու կապակցությամբ, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարեց՝ եթե Ռուսաստանը զենք չվաճառի հակամարտող կողմերին, դա կանեն այլ պետություններ՝ ըստ էության խոստովանելով, որ դա ոչ թե բիզնես է, այլ քաղաքականություն:

– Իհարկե, դա միայն բիզնես չէ: Զենքի առևտուրը պատերազմական վիճակում գտնվող երկրների հետ երբեք էլ չի եղել բիզնես: Ռազմատեխնիկական համագործակցությունը երբեք ազատ չի եղել քաղաքականությունից:

– Կա վարկած, ըստ որի՝ Ռուսաստանը և Ադրբեջանը ապրիլի սկզբին փորձել են գործարկել համատեղ ծրագիր, որի գլխավոր նպատակը հակամարտության գոտում ռուս խաղաղապահ ուժերի տեղակայումն էր, եթե Ադրբեջանին հաջողվեր գրավել մի քանի շրջան Լեռնային Ղարաբաղում: Ի՞նչ կասեք այս վարկածի մասին:

– Ես կասեմ, որ այդ վարկածը կատարյալ ապուշություն է: Նախ՝ Ռուսաստանին բացարձակապես պետք չէ խաղաղապահներ տեղակայել հակամարտության գոտում: Երկրորդը՝ ռուս-ադրբեջանական որևէ ծրագիր չի կարող լինել, քանի որ փոխվստահության մակարդակը թույլ չի տալիս իրականացնել նմանատիպ բարդ կոմբինացիաներ: Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները շատ բարդ են, բայց այդ բնույթի խորը պայմանավորվածություններն անհնար են:

– Այսինքն՝ Ռուսաստանը մտադիր չէ՞ ընդգրկել Ադրբեջանը Եվրասիական միության մեջ:

– Ռուսաստանն, իհարկե, շատ կուզենար, որ Ադրբեջանը միանար Եվրասիական միությանը, քանի որ Ադրբեջանը կարևոր և օգտակար երկիր է՝ իր տնտեսական ներուժով: Բայց նմանատիպ որոշումները կարող է կայացնել միայն ինքը՝ Ադրբեջանը, իսկ Ադրբեջանի քաղաքականության էությունը որոշակի հեռավորություն պահպանելն է. Ադրբեջանը կատեգորիկ կերպով չի ուզում ընդգրկվել որևէ ինտեգրացիոն կառույցում և ստանձնել պարտավորություններ, դա նրանց սկզբունքային դիրքորոշումն է: Ռուսաստանը շատ կուզենար, բայց դա առայժմ իրատեսական չէ:

– Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Վիեննայում՝ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի միջնորդությամբ:

– Այդ երկրների միջնորդությունը միանգամայն բնական է, քանի որ նրանք Մինսկի խմբի պաշտոնական համանախագահող երկրներ են: Քանի որ իրավիճակը խիստ լարված է, այսօր գլխավոր խնդիրը կողմերի միջև շփումների վերականգնումն է: Ռուսաստանը նախորդ տարիներին ամեն կերպ փորձել է պահպանել դիվանագիտական շփումները Հայաստանի և Ադրբեջանի միջև: Դա հատկապես ակնհայտ էր Դմիտրի Մեդվեդևի նախագահության օրոք: Ռուսաստանը պատրանքներ չի տածում այդ հանդիպումների արդյունավետության առումով, բայց հասկանում է, որ այդ կապերի խզումը հանգեցնում է այսպիսի հետևանքների: Տվյալ պարագայում, կարծում եմ, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի շահերը համընկնում են, և այժմ Մինսկի խմբի գլխավոր խնդիրը գոնե նվազագույն մակարդակով այդ շփումները վերականգնելն է: Բայց սրանք ընդամենը նախադրյալներն են: Առայժմ պարզ չէ, թե ինչպես կարելի է սա վերածել հիմնախնդրի կարգավորման: Երեք համանախագահներից հենց Ռուսաստանն է տիրապետում ազդեցության գործիքների:

 Դիտորդական խմբերի գործունեությունը և միջադեպերի հետաքննության մեխանիզմները շփման գծում, Ձեր կարծիքով, արդյունավետ կլինե՞ն: Այս մոդելը չի՞ հակասում Ռուսաստանի շահերին Ղարաբաղյան հարցում:

– Չէ, ինչո՞ւ պիտի դա հակասի Ռուսաստանի շահերին: Երկրորդը՝ ենթադրենք, թե այդ հետաքննությունն արդյունք կտա, թեև դա շատ դժվար է այն իրավիճակում, որը ստեղծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղում: Ընդհանրապես հետաքննության անցկացումն այս պայմաններում մեծ խնդիր է: Եթե նույնիսկ հնարավոր լինի դա անցկացնել, և դա տա որևէ արդյունք, ի՞նչ կփոխվի: Միևնույն է՝ չեն փոխվի ուժերի հարաբերակցությունը, կողմերի դիրքորոշումները: Հետևաբար դա ավելի շատ կողմերին շփման մեջ ներգրավելու, քան թե հետաքննության մեխանիզմ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում