«Եվրատեսիլ- 2016»-ի հայաստանյան պատվիրակ Իվետա Մուկուչյանի LoveWave երգի ռեմիքս տարբերակը հայտնվել է համացանցում: Իվետա Մուկուչյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում և տարածել է երգը: Ռեմիքսը իրականացրել է Rhannes-ը: Իվետա Մուկուչյանը մայիսի 1-ից Շվեդիայում է, հանդիպումներ է ունեցել հայ համայնքի անդամների և մրցույթի կազմակերպիչների հետ:
«Արմենպրես»-ի թղթակցին Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ Մուկուչյանն իր առաջին փորձն է արել եվրատեսիլյան բեմում մայիսի 2-ին: «Երկրորդ փորձը տեղի կունենա մայիսի 6-ին»,-նշեցին բաժնից:










































