Սիրիական զորքերը ռուսական ավիացիայի աջակցությամբ ազատագրել են 500 բնակավայրեր և ավելի քան 10 հազար քառակուսի կմ տարածք, որը նախկինում զբաղեցնում էր ԴԱԻՇ-ը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«Սիրիայում ահաբեկչությանը հզոր հարված է հասցվել։ Խաթարվել է գրոհայինների ռազմական, նյութական, տեխնիկական և ֆինանսական ենթակառուցվածքը, ոչնչացվել են նրանց ուսումնական ճամբարները և զենքի թաքստոցները»,- հայտարարել է նախարարը Մոսկվայում ընթացող միջազգային անվտանգության V համաժողովի ընթացքում։
Նրա խոսքով՝ ստեղծվել են երկրում խաղաղ գործընթաց սկսելու պայմաններ։
Շոյգուն նշել է, որ ահաբեկչությունը մնում է միջազգային կայունության գլխավոր սպառնալիքը։










































