Փորձագետների կարծիքով՝ ղեկավարի համար հաջողության բանալին սեփական առաջադեմ մտածողության նկատմամբ հավատը և կոլեկտիվում վստահության մթնոորտ ձևավորելն է: Հոդվածը տպագրվել է Organizational Behavior and Human Decision Processes ամսագում:
Հոդվածի համահեղինակների կարծիքով՝ ղեկավարը պետք է թարմ և օգտակար գաղափարներ ունենա: Անարդյունավետ և դեսպոտ առաջնորդները ենթակաների համար սթրեսային իրավիճակներ են ստեղծում, և նանք իրենց անօգնական են զգում: Սթրեսային իրավիճակներում աշխատողների արդյունավետությունը նվազում է:
Երբ ղեկավարը վստահ է, որ ունակ է ստեղծագործական մոտեցումներ ցուցաբերելու, նրա ենթակաները ավելի կրեատիվ են դառնում: Ոչ պակաս կարևոր է նաև միջանձնային լավ հարաբերություններ ստեղծել կարողանալը՝ հիմնված փոխադարձ վստահության և հարգանքի վրա: Այդպիսի միջավայրը բարենպաստ է ստեղծագործ աշխատանքի համար:










































