2050 թվականին Երկրի բնակչության կեսը կտառապի կարճատեսությունից, իսկ 1/10 մասի մոտ տեսողության խանգարումները կլինեն լուրջ: Այդպիսի կանխատեսումներ են արել Ավստրալիայի և Սինգապուրի գիտնականները, հայտնում է rosbalt.ru-ն:
Հետազոտություններից պարզվել է, որ 2000 թվականին կարճատեսությամբ տառապել է Երկրի բնակչության 22․9%-ը, իսկ դրա ծանր տեսակով` 2․7%-ը: Մինչև 2050 թվականն այդ ցուցանիշները կաճեն` դառնալով 49․8%:










































