Հայտնի երգչուհի Լեդի Գագան և դերասան Թեյլոր Քինին 2015 թվականի սկզբին հայտարարել են իրենց նշանադրության մասին, իսկ այժմ պատրաստվում են հարսանեկան արարողությանը, հայտնում է spletnik.ru-ն:
Հայտնի է դարձել, որ նրանք ուզում են հարսանյաց արարողությունը կատարել Իտալիայում: Այդպիսով` Գագան կկարողանա հարգել իր նախնիների հիշատակը: Նրա ծնողները իտալական ծագմամբ ամերիկացիներ են, իսկ նրա իսկական ազգանունը Ջերմանոտա է:
«Նա հիշում է իր ժառանգությունը: Այժմ նրանք տեղ են փնտրում Իտալիայում, արարողությունը կատարելու համար: Նա ուզում է մեծ իտալական հարսանիք»,- ասել է զույգին մոտ աղբյուրը:











































