«Կարծում եմ, որ խորհրդանշական է, որ այս օրը մենք առաջինն այցելում ենք Եռաբլուր՝ մեր մարտական ընկերներին ևս շնորհավորելու, նրանց հարազատներին շնորհավորելու: Այստեղ յուրաքանչյուրի անունը լսելիս մեզանից յուրաքանչյուրի միջով սարսուռ է անցնում, և ցավն ու սխրանքը շաղախում, դարձնում հպարտություն մեր մարտական ընկերների և մեր բանակի համար, այնուհետև նաև կարծրացնում, դարձնում պատասխանատվություն այսուհետ սխալներ չգործելու համար»,- այսօր Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:







































