Ֆրանսիայի մայրաքաղաքի ղեկավար Անն Հիդալգոն հայտարարել է ապրիլից սկսած՝ ամիսը մեկ անգամ հանրահայտ Ելիսեյան դաշտերը հետիոտներին տրամադրելու մտադրության մասին: Այս մասին հայտնում է Deplacements Pros-ը:
Փարիզում օդի աղտոտվածության մակարդակը կրճատելու նպատակով Հիդալգոն հրահանգել է ամեն ամսվա կիրակի օրերից մեկը Ելիսեյան դաշտերը փակել ավտոմեքենաների երթևեկության համար՝ հետիոտներին հնարավորություն տալու համար վայելել զբոսանքը քաղաքի և երկրի գլխավոր փողոցով:
Ելիսեյան դաշտերով առաջին «հետիոտնային» կիրակին կարող է լինել 2016 թ. ապրիլի 3-ը:








































