Monday, 27 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

Քադաֆիի «մարգարեական զգուշացումը» հաստատվել է. The Telegraph

The Telegraph պարբերականի փոխանցմամբ՝ Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Քադաֆին Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերին զգուշացրել է Եվրոպայի համար իսլամական ծայրահեղականության սպառնալիքի մասին։

Դա հայտնի է դարձել երկու քաղաքական գործիչների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցների գաղտնազերծումից հետո, որոնց այսօր հրապարակել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի՝ արտաքին հարցերով հանձնաժողովը։

Դրանց համաձայն՝ Քադաֆին դեռևս 2011 թվականի փետրվարի 25-ին, երբ Լիբիայում արդեն իսկ սկսվել էին անկարգությունները, Բլերին բացատրել է, որ ձգտում է երկիրը պաշտպանել «Ալ-Քաիդայի» զինյալներից:

«Մենք չենք հարձակվում նրանց վրա, այդ նրանք են հարձակվում մեզ վրա։ Ես ցանկանում եմ ձեզ հայտնել ճշմարտությունը։ Այս իրավիճակն այնքան էլ խճճված չէ, ամեն ինչ պարզ է. Հյուսիսային Աֆրիկայում հայտնվել են «Ալ-Քաիդայի» քնած մասնաճյուղեր։ Լիբիայի քնած մասնաճյուղերը նման են նրանց, որոնք Ամերիկայում եղել են սեպտեմբերի 11-ի նախօրեին։

Նրանք (ջիհադականները) զենք են ձեռք բերել և ամենուրեք սարսափեցնում են մարդկանց։ Մարդիկ չեն կարողանում դուրս գալ տներից։ Սակայն իրական պատկերը չեն պատկերացնում, այստեղ չկան օտար թղթակիցներ։ Մենք համաշխարհային բոլոր լրագրողներին խնդրել ենք գալ և տեսնել ճշմարտությունը։ Նրանք զինված բանդաներ են։ Նրանց հետ անհնար է պայմանավորվել։

Նրանք ցանկանում են վերահսկել Միջերկրական ծովը և հետո կհարձակվեն Եվրոպայի վրա»։ Բլերն իր հերթին հայտարարել է խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին։

Պարբերականն ընդգծում է, որ այդ խոսակցությունից երեք շաբաթ անց արևմտյան երկրների դաշինքը՝ ներառյալ Մեծ Բրիտանիան, սկսեցին ավիահարվածներ հասցնել Լիբիային, ինչը հանգեցրեց Մուամմար Քադաֆիի գահընկեցությանը։ Պարբերականը նաև նշում է, որ Թոնի Բլերը երկու անգամ զանգահարել է Քադաֆիին՝ փորձելով նրան համոզել, որպեսզի լքի երկիրը։

Հոդվածում նշված է, որ Քադաֆիի զգուշացումը կարծես հաստատվեց, նրա գահընկեցությունից հետո Լիբիան կրախ է ապրել և նախկինի նման բռնկված է քաղաքացիական պատերազմի բոցով։ ԴԱԻՇ-ի հետ կապված իսլամական ծայրահեղականները զգալի տարածքներ են վերահսկում Լիբիայում։ ԴԱԻՇ-ի ուղարկած ահաբեկիչները նոյեմբերին ահաբեկչություններ իրականացրին Փարիզում։

Արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Կրիսպին Բլանտը հայտարարել է, որ հանձնաժողովը Լիբիայի դեպքերի հետաքննման շրջանակներում դիտարկելու է Քադաֆիի «մարգարեական զգուշացումը»։

Նրա խոսքերով՝ ներկա պահին առկա տեղեկությունները վկայում են, որ արևմտյան քաղաքական գործիչները ինչպես Լիբիայի ժողովրդի, այնպես էլ Արևմուտքի շահերի համար միջամտության ռիսկերի հարցում եղել են ավելի պակաս խորաթափանց, քան Քադաֆին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում