Կյանքի ժամանակաից ռիթմում ժամանակը հաճախ ոչնչի համար չի բավարարում՝ ո´չ սիրելի հոբբիին, ո´չ քնելուց առաջ զբոսանքներին, ո´չ իրար սիրո խոսքեր ասելուն: Ապրելու համար ժամանակը չի բավարարում: Slow Life-ը շարժում է, որը գոյություն ունի ավելի քան քառորդ դար, որի գլխավոր գաղափարն է առանց իրարանցման կենսակերպը:
healthinfo.ua-ն ներկայացնում է 10 խորհուրդ, որոնք կօգնեն նորից զգալ կյանքի համը:
Բնության հետ առանձին
Բնությանը ներդաշնակ լինելով՝ մարդը մոռանում է իր խնդիրների մասին, սովորում է լսել իր սրտին: Փորձեք գոնե երբեմն նայել աստղերին, լուսաբացը դիմավորել գետի ափին կամ հիանալ թռչնի թռիչքով:
Սիրել լռությունը
Այն այնքան չի հերիքում քաղաքային աղմուկի, գովազդի, հեռախոսազանգերի մեջ: Լռության մեջ կարելի է իրեն նորովի զգալ և իր մասին ինչ-որ բան հասկանալ: Կարող եք գոնե մի քանի րոպեով լռությունը թողնել ձեր կյանք:
Հավասարաչափ բաշխել աշխատանքը
Այս դեպքում գլխավորը գործերը հաջորդաբար անելն է՝ լինեն տնային գործեր թե աշխատանքային առաջադրանքներ: Նույնիսկ եթե դրանք չափազանց շատ են, ձեր ուշադրությունը կենտրոնացրեք դրանցից մեկի վրա, և մինչև չավարտեք, մի շեղվեք ուրիշների վրա: Այլապես ոչինչ չեք հասցնի և կկորցնեք ընդհանրապես որևէ բան անելու ցանկությունը:
Զբաղվել նրանով, ինչ սիրում եք
Հասկանալու համար՝ ինչի է ձգտում հոգին՝ պետք է ժամանակ գտնել տարբեր հնարավորություններ փորձելու համար:
Չափավոր ներկայություն միջոցառումներին
Կյանքը հետաքրքիր դարձնելու ցանկության դեպքում հաճախ գերբեռնվածություն է լինում ստացած տպավորություններից: Մի բանի վրա շեշտը դնելու դեպքում ստացած փորձի որակը լիովին այլ կլինի:
Կենդանի շփում
Կենդանի շփումը հնարավոր չէ ոչնչով փոխարինել: Այն պահպանելու համար կարելի է գիտակցաբար սահմանափակել շփման այլ միջոցների օգտագործումը՝ հեռախոսով խոսելը, էլեկտրոնային նամակագրությունը, համացանցի օգտագործումը:
Զգալ կերածիդ համը
Դա ուտելիքի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք է: Մթերքներ փնտրելիս մի մտեք ցանկացած խանութ տան ճանապարհին, ավելի լավ է՝ այդպիսի գնումների համար հանգստյան օրերին ժամանակ հատկացնել: Երբ ամեն ինչ պատրաստ լինի, առանց շտապելու վայելեք ամեն կտորը:
Գիտակցաբար հանգստացեք
Եթե «5 երկիր 5 օրում» հանգստի հնարավորություն է ստեղծվում բոլոր թանգարաններ և տեսարժան վայրեր այցելելով, այդպիսի հանգստից հետո ևս մեկ ամիս պետք է հանգստանալ: Պետք չէ գնալ մեծաքանակ տպավորությունների հետևից, ուրախացեք ամեն պահով, հանգիստ նայեք ամեն ինչ շրջապատում, նոր մարդկանց հետ ծանոթացեք, շփվեք:
Թեթև անկանխատեսելիություն
Երբեմն պետք է իրեն թույլ տալ ինքնաբուխ լինել և ոչ մի ծրագիր չկազմել, այլ պարզապես հետևել տրամադրությանդ:
Սովորել փոքր երեխաներից
Շփվելով երեխաների հետ, հետևելով նրանց՝ մենք կարող ենք կարճ ժամանակով աշխարհին նրանց աչքերով նայել՝ առանց կյանքի փորձի ու նախապաշարմունքների:








































