Վատիկանում հրատարակվող 2016 թ. Հռոմեական օրացույցը (Calendario Romano) համացանցում նոր հիթ է դարձել, գրում է korrespondent.net-ը:
Համակրելի հոգևորականները գրավել են օգտատերերի սրտերը, նրանք գրոհել են Calendario Romano-ի պաշտոնական կայքը օրացույցը ձեռք բերելու նախնական պատվերներով:
Նախագծի հեղինակը լուսանկարիչ Պիերո Պացցին է: Օրացույցի էջերին երիտասարդ կաթոլիկ հոգևորականների լուսանկարներն են:
Լուսանկարչի խոսքերով՝ բոլոր լուսանկարները արվել են Հռոմի փողոցներում «live» կադրի միջոցով:
Օրացույցի արժեքը 10 եվրո է:



















































