ՆԱՏՕ-ն ուղղված չէ Ռուսաստանի կամ որևէ այլ մեկի դեմ, երկրները դրան անդամակցում են հոժար կամքով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«ՆԱՏՕ-ն սպառնալիք չէ որևէ մեկի համար, այն հարձակողական կազմակերպություն չէ, այլ պաշտպանական միություն, այն ուղղված է անվտանգության ապահովմանը»,- ասել է Քերին՝ պատասխանելով հարցին արևելքում ՆԱՏՕ-ի ներկայության ուժեղացման և դաշինքի ընդլայնման ֆոնին Ռուսաստանի հետ համագործակցության հնարավորության մասին։
Նրա խոսքով՝ դաշինքն աշխատում է «կայունության ու անվտանգության» վրա։ Քերիի խոսքով՝ ՆԱՏՕ-ն ուղղված է այն ամենի դեմ, ինչը սպառնալիք է ներկայացնում, այդ թվում՝ ԴԱԻՇ-ի։
ՆԱՏՕ-ն այսօր Չեռնոգորիային հրավիրել է՝ դառնալու Հյուսիսատլանտյան դաշինքի 29-րդ անդամը։









































