Աղի հանքեր կան աշխարհի շատ երկրներում, որոնցից շատերը ներկայումս վերածվել են տեսարժան վայրերի: Դրանցից մեկը Սիցիլիայի Ռեալմոնտե կոմունայում աղե քարանձավն է, որի թունելները ձգվում են 25 կմ 100 մետր խորության վրա, հայտնում է kulturologia.ru-ն: Աներևակայելի չափերը, բուժիչ օդը և գեղեցիկ նախշերը գրավում են հազարավոր զբոսաշրջիկների:
Ինչպես աշխարհի շատ այլ աղի հանքերում, հանքի սրահներից մեկը վերափոխվել է եկեղեցու: Այնտեղ կա զոհասեղան, փորագրություններ և խաչելության տեսարան: Իհարկե, ամեն ինչ պատրաստված է աղից: Եկեղեցում միաժամանակ կարող է գտնվել 800 մարդ: Ամեն տարի դեկտեմբեր ամսին գետնի տակ տեղի է ունենում սուրբ Վառվառային երկրպագելու արարողություն, որը հանքափորների հովանավորուհին է: