Իրանը և Ադրբեջանը ստորագրել են երկաթուղու կառուցման փոխըմբռնման հուշագիր՝ 5 միլիոն տոննա բեռի տեղափոխման համար: Այն ստորագրվել է Թեհրանում՝ Իրանի և Ադրբեջանի տնտեսական հանձնաժողովի համատեղ նիստի ժամանակ՝ հայտնում է IRNA գործակալությունը:
«Հյուսիս-հարավ» երկաթուղին Հյուսիսային Եվրոպան կմիացնի Հարավարևելյան Ասիայի հետ: Այն կդառնա կապող օղակ Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի երկաթուղիների միջև:
Նախնական հաշվարկներով՝ երկաթուղու թողունակությունը կլինի տարեկան 1.4 միլիոն ուղևոր և 5-7 միլիոն տոննա բեռ: Դրա ամբողջ երկայնքով կկառուցվեն 22 թունել և 15 կամուրջ:








































