Coca-Cola ընկերությունը միլիոնավոր ֆունտեր է ծախսել բրիտանացի գիտնականների հետազոտությունների վրա, որոնք հերքում են ճարպակալության և գազավորված քաղցր ըմպելիքների միջև կապը: Այս մասին հաղորդում է The Times-ը:
Պարբերականը պնդում է, որ հայտնի կոնցեռնը ոչ միայն ֆինանսավորել է տասնյակ գիտական նախագծեր, այլև կաշառել առողջապահության հարցերով զբաղվող կառավարության ներկայացուցիչներին: Իրենց ելույթներում նրանք կասկածի տակ են առել այն փաստը, որ Coca-Cola-ն և նման ըմպելիքներն ավելորդ քաշի պատճառ են դառնում:
Այնինչ, շատ դիետոլոգներ պնդում են, որ հենց շաքարի հավելյալ գործածումն է ավելորդ քաշի պատճառ դառնում:
Փորձագետները հանդես են եկել սննդամթերքում շաքարի պարունակության վրա հարկ սահմանելու կոչով, սակայն կառավարությունը մերժել է տվյալ առաջարկությունը: