ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր հրաժարվում էր լրագրողների հարցերին պատասխանել: Նա հումորով արձագանքեց բոլոր հարցերին, որոնք վերաբերվում էին սահմանադրական բարեփոխումներին եւ սահմանային լարված իրավիճակներին: Ասաց, որ այսուհետ բոլոր հարցերին պատասխանելու է միայն գումարի դիմաց. «Ես աստղ եմ: 500 եվրոյով եմ հարցերին պատասխանելու: Ցածր չգրեք, իմիջս չգցեք»: