Սոցկայքերում նոր թրենդ է տարածվել` հայտնիները ջրահարսի կերպարով, գրում է Spletnik.ru-ն:
Նախրոդ շաբաթ դստեր` Նորթի և զարմուհու` Պենելոպեի հետ ջրահարսի հագուստով լուսանկարը սոցկայքի իր էջում է տեղադրել Քիմ Քարդաշյանը: Մի քանի օր անց ջրահարսի կերպարով լուսանկարվել է Բրիթնի Սփիրսը: Իսկ Մայլի Սայրուսը նման թրենդը կիրառել էր դեռևս հուլիսին:
Սակայն առաջինը ջրահարսի կերպարով իր դստեր` Էփլի լուսանկարը օգոստոսի սկզբին սոցկայքի իր էջում է տեղադրել դերասանուհի Գվինեթ Փելթրոուն: