Օհայոյի համալսարանի հետազոտողները պարզել են, որ կոնֆլիկտները օրգանիզմում բարձրացնում են գրելինի` «քաղցի հորմոնի» մակարդակը, հայտնում է healthinfo.ua-ը: Այդ պատճառով առաջանում է անառողջ սնունդ ուտելու ցանկություն: Հետաքրքիր է, որ այդ երևույթը նկատվում է նորմալ կամ ավերորդ քաշ ունեցող մարդկանց դեպքում, իսկ ճարպակալմամբ տառապող մարդկանց դեպքում այդպիսի խնդիրներ չեն առաջանում:
Ավելի վաղ գիտնականները պարզել էին, որ սոված մարդիկ հաճախ են կորցնում ինքնատիրապետումը: Մասնագետների բառերով, երբ մարդը սոված է, նրա ուղեղում էներգիան չի բավականացնում ինքնավերահսկման համար:








































