Ինչպե՞ս ստուգել երեխայի պատրաստ լինելը դպրոցին: 4mama.com.ua –ը առաջարկում է մի քանի անսովոր մեթոդներ:
1. Ստուգել երեխայի նստելու կարողությունը
Երեխային հանձնարարել 5 սմ տրամագծով շրջան նկարել: Եթե նա դա նկարում է առանց առարկության և ստացվում է հաջողված շրջանագիծ, ուրեմն երեխան պատրաստ է դպրոցին:
2. Մարդ նկարել
Համարվում է, որ երեխան 6 տարեկանում արդեն հիանալի կկատարի այդ առաջադրանքը: Եթե նկարը ստացվում է մարդու նման, ապա ձեր երեխան արդեն պատրաստ է դպրոց գնալուն:
3. Ֆիզիկական զարգացման թեստ
Որոշ երկրներում երեխաներին առաջարկում են աջ ձեռքով բռնել ձախ ականջը և հակառակը: Եթե ստացվում է, ապա երեխան այլևս մանկապարտեզում անելիք չունի:
4. Կաթնատամների թափվելը
Ընկած աատամը ցույց է տալիս, որ երեխայի գանգն արդեն ունի պահանջվող չափսեր:










































