Հայաստանը Խաղաղության գլոբալ ինդեքս 2015 (Global Peace Index) վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 91-րդ հորիզոնականը 162 երկրների շարքում: Նախորդ տարվա համեմատ երկրի դիրքերը նահանջել է 12 հորիզոնականով:
Վարկանիշային աղյուսակը կազմելիս հաշվի է առնվել 23 ցուցանիշ: Ներքին ցուցանիշների թվին են դասվում բռնության և հանցավորության մակարդակը երկրում, իսկ արտաքին ցուցանիշների թվին` հարևան երկրների հետ հարաբերությունները և ռազմական ծախսերի մակարդակը: Բացի այդ գնահատվում է ռազմական հակամարտությունների առկայությունը, երկրում փախստականների թիվը, մարդու իրավունքների պահպանումը:
Վարկանիշային աղյուսակում Վրաստանը զբաղեցրել է 79-րդ հորիզոնականը, Թուրքիան` 132-րդը Ադրբեջանը` 135-րդ, , Իրանը` 138-րդը, իսկ Ռուսաստանն այս տարի հայտնվել է է152-րդ հորիզոնականում` ներառվելով աշխարհի ամենավտանգավոր երկրների տասնյակում:
Աշխաչհի ամենավտանգավոր երկրիր է ճանաչվել Սիրիան, որին հետևում է Իրաքը, Աֆղանստանը, ամենաանվտանգ երկրներն են` Իսլանդիան, Դանիան և Ավստրիան:








































